13:36 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Հայկը

Ինչո՞ւ է արուճցի տղան երազում հարստանալ, կամ «խոպանչիների» գյուղի տխուր պատմությունը

© Sputnik / Nana Martirosyan
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
70110

Արագածոտնի մարզի Արուճ գյուղում 376 ընտանիք է բնակվում, սակայն ցերեկային ժամերին գյուղի փողոցներում դժվար է զրուցակից գտնել։ Սակայն ամեն ինչի մասին կպատմեն և ցույց կտան հեծանիվով ուրախ շրջող երեխաները։

Նանա Մարտիրոսյան. Sputnik Արմենիա

Արուճ գնացած լրագրողների խումբը երկար քայլում էր ամայի փողոցներով և փորձում «որսալ» տեղի բնակիչներին, որոնց հետ կարելի է զրուցել, սակայն ապարդյուն։

Село Аруч
© Sputnik / Nana Martirosyan
Արուճ գյուղը

Երբ ինձ հարցնում են, թե ինչ է էմիգրացիան, միշտ հիշում եմ այն հայ երեխաների աչքերը, որոնց հայրերը մեկնում են խոպան, իսկ իրենք մնում են տանը ու ստանձնում ավագի կարգավիճակ։ Նրանք անհավանական հասուն հայացք ունեն և անհավանական մուգ արևայրուք։ Ամեն գյուղում բազմաթիվ արտագնա աշխատանքի մեկնածներ կան, որոնց կանայք և երեխաները աշխատում են դաշտերում և հանդերում, մինչև հայրերը տներ և երկնաքերեր են կառուցում այլ երկրներում։

Село Аруч
© Sputnik / Nana Martirosyan
Արուճի եկեղեցին

Բնակավայրերի դատարկված լինելը մեծապես ամռանն է զգացվում, երբ ցերեկային ժամերին փողոցներում մարդ չես գտնի։ Այդպես է նաև Արագածոտնի մարզի Արուճ գյուղում։ Այստեղ 376 ընտանիք է ապրում, բնակիչները հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, աղքատ են ապրում, ինչի պատճառով երբեմն լքում են տները և տեղափոխվում Հայաստանի այլ բնակավայրեր կամ Ռուսաստան։

Արուճ այցի ընթացքում իմ բախտը բերեց, և ես ծանոթացա անհավանական խելացի շիկակարմիր մազերով պեպենոտ մի տղայի հետ, որի անունը Հայկ է։ Նա 12 տարեկան է և երազում է, որ գյուղում կիսավեր տներ չլինեն, և որ եկեղեցու գմբեթը վերականգնվի։

ՄԻԱՎ, տուբերկուլյոզ, ժանտախտ. պատճառը ներսի ու դրսի «խոպանչինե՞րն» են

«Այնքան տխուր է մտնել եկեղեցի ու տեսնել, որ այնտեղ ագռավներ են թռնում։ Երբեմն, նրանց ձայնից շունչդ կտրվում է, թվում է, թե սարսափ ֆիլմ ես նայում։ Բայց չէ՞ որ մեր եկեղեցին շատ հին է, պապիկներն ասում են, որ այն 15 դարից էլ մեծ է։ Իսկ մեկ դարը 100 տարի է, պատկերացնո՞ւմ ես։ Մենք կմեռնենք, իսկ այն դեռ կանգուն կմնա», – պատմում է նա և մերթընդմերթ նայում կողքին նստած ընկերներին` Աղասիին և Արսենին։

Жители Аруча - Арсен, Айк и Агаси
© Sputnik / Nana Martirosyan
Հայկը` ընկերների հետ

Հայկն անմիջապես նայում է ինձ և հարցնում, թե արդյոք եղե՞լ եմ եկեղեցում։ Գլխով եմ անում, և նա ժպտում է։ Այնուհետև հարցնում է ամրոցի մասին, բացասական եմ պատասխանում, և նա զայրանում է։ Ասում է, որ իզուր եմ եկել, քանի որ ամենակարևոր մշակութային վայրն իրենց գյուղի եզրին գտնվող ամրոցն է, թեև հրաժարվում է բացահայտել, թե ինչ ամրոց է դա։ Ենթադրում եմ, որ 10-րդ դարի Դաշտադեմի մասին է խոսքը, բայց փոխում եմ թեման։ Հարցնում եմ, թե ինչ մասնագետ է ուզում դառնալ, և տղան անկեղծ պատասխանում է։

Жители Аруча - Арсен и Айк
© Sputnik / Nana Martirosyan
Հայկն` ընկերոջ հետ

«Չգիտեմ, բայց ուզում եմ հարուստ լինել, շատ հարուստ։ Որպեսզի վերականգնեմ եկեղեցու գմբեթը, գյուղի բոլոր երեխաների համար իմ հեծանիվի նման հեծանիվ գնեմ, և շրջենք գյուղով։ Բացի այդ, ուզում եմ աշխատանքի ընդունել բոլոր հայրերին, որ չմեկնեն, և ամբողջ գյուղում լավ ծիրանի այգիներ լինեն։ Չէ՞ որ դա հայերի խորհրդանիշն է», – հարցական նայում է ինձ և շարունակում. «բացի այդ ես երկվորյակ եղբայր ունեմ, անունն Արամ է։ Մենք իսկական հայ ենք` Հայկ և Արամ, իսկ քո անունն ի՞նչ է», – կրկին ուշադիր նայում է ինձ։

Жители Аруча
© Sputnik / Nana Martirosyan
Արուճ գյուղը

Անհարմար զգալով որոշում եմ կատակել և ասում եմ, որ անունս Խուճուճ Քնար է` Նանա մուրզիկ Ֆելիքսի Մարտիրոսյան։ Հայկը սկսում է բարձր ծիծաղել, հետո պատմում է, որ նման տարօրինակ և երկար անուններ լինում են Միջին Ասիայի գաստարբայտերների մոտ։ Այդ մասին նրան պատմել է հարևանը, որը տարվա մեծ մասը Մոսկվայում է անցկացնում` գումար աշխատելով։

Չկա ասֆալտ, չկա ներդրում. Չկալովկա գյուղի ապագան ՀՀ կառավարության ձեռքում է

Կողքին նստած տղաները սկսում են ծիծաղել և խնդրում են պատմել, թե քաղաքում ինչ նորություն կա։ Համառոտ պատմում եմ այն, ինչը կարող է նրանց հետաքրքրել, և հանկարծ Հայկը նայում է երեխաներին և խոր հոգոց հանում։

Жители Аруча - Арсен, Айк и Агаси
© Sputnik / Nana Martirosyan
Հայկն` ընկերների հետ

«Վաղուց թատրոնում չեմ եղել, երբ հարստանամ, երևի թատրոն կբացեմ, որպեսզի տանը ներկայացումներ դիտեմ։ Եվ ամենագեղեցիկ դերասանուհիները կխաղան ինձ մոտ։ Բացի այդ, գյուղապետին է պետք փոխել, ընդհանրապես չի աշխատում, երևի երիտասարդ ու ակտիվ մեկին ընտրենք», – հազիվ ծիծաղը զսպելով` ասում է նա։

Աղասին և Արսենը սկսում են ծիծաղել։ Ասում են, որ իրենց ընկերը տարօրինակ է, մի քիչ «բիձոտ», սիրում է սովորել և փիլիսոփայել։ Իսկ Հայկը նայում է նրանց և քամահրանքով ասում, որ ոչ բոլորին է հասու մարզիկ և ոստիկան լինելը, նաև արվեստը գնահատողներ են պետք։ Իսկ ես նայում եմ նրան ու հասկանում, որ այսպիսի երեխաներ քիչ կան, բայց իրենք շատ են պետք։ Քանի որ հենց նման դաստիարակված, կոկիկ և խորաթափանց երեխաները կարող են փոխել իրադարձությունների ընթացքն ու գյուղական կյանքի առօրյան։

Ըստ թեմայի

Հայ գյուղացին անպաշտպան է ինչպես սեփական երկրում, այնպես էլ արտաքին շուկայում. Խաչատրյան
Պետության ու գյուղացու փողերը յուրացրած գյուղապետները կզրկվեն գույքից ու ազատությունից
Կարկուտի և գյուղացու ծրագրերը չհամընկան. ի՞նչ են առաջարկում պատկան մարմինները
թեգերը:
Հայ Առաքելական Եկեղեցի, դրամ, փողոց, երեխա, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ