00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ

© Sputnik / Aram NersesyanЗдание школы села Навур Тавушской области
Здание школы села Навур Тавушской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Sputnik Արմենիան այցելել է Տավուշի մարզի գյուղեր։ Անմխիթար պայմաններով դպրոց, առանց առաջին դասարանցիների սեպտեմբերի մեկ, էլ ինչ խնդիրներ ունեն սահմանապահ գյուղերի կրթօջախները։

ԵՐԵՎԱՆ, 29 Օգոստոս — Sputnik. Նելլի Դանիելյան. Տավուշի մարզի Նավուր գյուղի 8-ամյա բնակչուհի Շահանեն այս տարի երրորդ դասարան է գնալու։ Ուսումնառության 2 տարիներն անցել են խարխուլ, խոնավ ու ցուրտ դպրոցում։

«Մեր դասարանում մի պատը համարյա քանդված է, դասատուներն էլ դասամիջոցին հետևում են, որ պատուհաններին չհենվենք։ Ասում են` կարող է շուռ գա», – Sputnik Արմենիային պատմեց աղջիկը։

© Sputnik / Andranik GhazaryanՆավուր գյուղի դպրոցի աշակերտուհի Շահանե
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղի դպրոցի աշակերտուհի Շահանե

160 աշակերտ ունեցող գյուղական դպրոցն այս տարի 10-ից ավելի առաջին դասարանցիների է ընդունելու իր անկայուն հարկի տակ։

© Sputnik / Aram NersesyanՆավուր գյուղի դպրոցի տնօրեն Կամո Մարդանյան
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղի դպրոցի տնօրեն Կամո Մարդանյան

Դպրոցի տնօրեն Կամո Մարդանյանն ուսումնական տարվան ընդառաջ մեզ հրավիրեց շրջայց կատարել դպրոցի շենքում, ցույց տվեց անձրևաջրերից քայքայված, ճաքճքած պատերը, 3 տարի առաջ սեփական միջոցներով որոշ չափով վերանորոգված տանիքը, մի քանի փոխված պատուհաններն ու որոշ չափով կարգի բերված ֆիզկուլտդահլիճը։

© Sputnik / Aram NersesyanՆավուր գյուղի դպրոցը
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղի դպրոցը

Տնօրենի խոսքով` դպրոցի սարսափելի վիճակի մասին 2000թ–ից սկսած ահազանգում են։ Այդ ընթացքում դպրոցի հիմնանորոգման 3 տարբեր նախագծեր են  կազմվել։ Բայց բոլորն էլ մնացել են թղթի վրա։

Վերջին` 2017թ.–ի սեպտեմբերին մշակված նախագծով դպրոցի հիմնանորոգումը գնահատվել է 505 մլն դրամ։

© Sputnik / Aram NersesyanՆավուր գյուղի դպրոցը
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղի դպրոցը

«Էն էլ հեղափոխությունն արեցինք, ծրագիրը չեղավ։ Վարչապետին նամակ գրեցինք, Տարածքային կառավարման նախարարությունից պատասխանեցին, որ 2019թ.–ի բյուջեում ընդգրկված է, սկսում ենք 2020թ.–ին։ Մի քիչ հետո զանգեցին, ասացին` մեզանից վերցրել են, Քաղաքաշինության նախարարությանն են տվել։ Զանգեցի Քաղաքաշինության նախարարություն, այնտեղից ասացին` մեզանից վերցրել են, կրթությանը տվել։ Զանգեցի կրթություն, այնտեղ էլ ասացին` ձերը այս տարվա ծրագրից հանվել է»,– դպրոցի հիմնանորոգման ոդիսականը մեզ այսպես ներկայացրեց տնօրենը։ 

© Sputnik / Andranik GhazaryanՆավուր գյուղի դպրոցը
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղի դպրոցը

Նավուրցիներն էլ պատմեցին, որ վերջերս գյուղի 200-ամյակին նվիրված միջոցառմանը Նավուր այցելած Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է մեկ տարի անց նման մի մեծ միջոցառում էլ հիմնանորոգված դպրոցի բացման առիթով կազմակերպել։

Գյուղում անհամբեր սպասում են մարզպետի խոստման իրականացմանը։ Իսկ մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը վստահեցնում է, որ Չոբանյանն իր խոստումը ոչ միայն չի մոռացել, այլև արդեն սկսել է դրա իրականացման ուղղությամբ աշխատել։

© Sputnik / Andranik GhazaryanՆավուր գյուղի դպրոցը
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղի դպրոցը

«Նավուր դպրոցի հիմնանորոգման խնդիրը մարզպետը առաջնահերթ է հռչակել։ Հայտարարվել է դրամահավաք։ Մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը կհավաքվի։ Երբ որ խնդիրը դրվում է, դրա համար միջոցներ գտնվում են»,– ասաց Գրիգորյանը։

Հատկանշական է, որ չնայած դպրոցի շենքային պայմաններին Նավուրի դպրոցն աշակերտների խնդիր չունի։ Դպրոցն ամեն տարի 11-13 նոր աշակերտ է ընդունում։

© Sputnik / Andranik GhazaryanՆավուր գյուղի դպրոցի զուգարանը
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղի դպրոցի զուգարանը

Նույն մարզի Բարեկամավան գյուղի դպրոցում, հակառակը`շենքային պայմաններն անհամեմատ բարվոք են, նույնիսկ պատուհաններն ու դռներն են փոխել, տանիքը նորոգել, բայց այս տարի դպրոց ոչ մի առաջին դասարանցի չունի։

Նման իրավիճակ դպրոցում վերջին տարիներին հաճախ է լինում։ 

© Sputnik / Aram NersesyanՆավուր գյուղը
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ - Sputnik Արմենիա
Նավուր գյուղը

Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը Sputnik Արմենիային պատմեց, որ 2017թ.–ին էլ առաջին դասարան չեն ունեցել, իսկ 2018-ին միայն մեկ առաջին դասարանցի է դպրոց ընդունվել։

350 աշակերտի համար նախատեսված գյուղական դպրոցն այսօր ընդամենը 16 աշակերտ ունի։

Давид Петросян житель деревни Чинари - Sputnik Արմենիա
Արոտավայրեր՝ թշնամու կրակի տակ. Դավիթը վերադարձել է Չինարի, որ արտադրամաս հիմնի

«Թեև վերջին տարիներին արտագաղթ չկա, բայց երիտասարդները քիչ են, ծնելիություն չկա։ Մեր գյուղում մեծամասնությունը թոշակառուներ են»,– ասաց գյուղապետը։

Հայ-ադրբեջանական անհանգիստ սահմանին կյանքը, նրա խոսքով, հեշտ չէ։ Բարեկամավանի դպրոցը, ինչպես և գյուղի մեծ մասը, հակառակորդի նշանառության ներքո է։ Գնդակոծությունների ժամանակ դպրոցը փակում են, դասերը դադարեցնում։

Տավուշի մարզն Ադրբեջանի հետ 300 կմ ընդհանուր սահման ունի։ Մարզի 47 բնակավայրերից 27-ն ուղիղ նշանառության տակ են։ Եվ, այդուհանդերձ, չնայած մշտապես առկա վտանգին, կյանքի դժվարին պայմաններին ու արտագաղթին, Տավուշի մարզպետարանից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն, սահմանամերձ Տավուշն այս տարի 1650 առաջին դասարանցի ունի։

Լրահոս
0