00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծառահատման մաֆիայի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել. բիզնեսն էլ քնել է, ոչ թե մեռել

© Sputnik / Asatur YesayantsДилижанский национальный парк
Дилижанский национальный парк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիլիջանյան ռենջերներն անտառներում հաստատված լռությունը հարաբերական են համարում։ Մասնագետն էլ շեշտում է` ծառահատման բիզնեսի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. 4 հոգի, 250 քառ. կմ անտառ։ Դիլիջանյան 4 ռենջերները (անտառի պահապաններ) մոտոցիկլետներով, տեսանկարահանող ու անօդաչու սարքերով օր ու գիշեր շրջում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ու ամեն վայրկյան պատրաստ են արձագանքելու բոլոր ահազանգերին։

Ռենջերների խմբի և «Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար, բնապահպան– ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը Sputnik Արմենիային պատմեց, որ ամենավտանգավոր տարիներն անցյալում են։ Այսօր էլ ծառագողերի հետ միջադեպեր լինում են, բայց ոչ նախկինի պես։

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Հովհաննիսյան
Ծառահատման մաֆիայի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել. բիզնեսն էլ քնել է, ոչ թե մեռել - Sputnik Արմենիա
Գոռ Հովհաննիսյան

«Ամենավտանգավորն առաջին 2 տարին էր, երբ սպառնում էին հրդեհել, սպանել ու նույնիսկ փորձեցին դա անել։ Բայց ամենաահավորն այն էր, երբ մեկն ինձ ասաց` բա որ գնաս երեխայիդ դպրոցից վերցնելու ու տեսնես նա այնտեղ չէ։ Եղել է, որ 30 հոգով հարձակվել են մեր երեք 18 տարեկան կամավոր երիտասարդների վրա, երկաթով հարվածել են աղջկա գլխին, կրակել են մեզ վրա»,– պատմում է Գոռը։

Նվազել են ոչ միայն ծառագողերի հետ կռիվները, այլև ծառագողության դեպքերը։ Գոռի հաշվարկով` գրեթե 70 տոկոսով։

Породистые кавказские олени в Национальном парке Дилижан - Sputnik Արմենիա
Արջը վերադարձել է, եղջերուն կգա, իսկ վարազը վերացել է. ամենավտանգավորը մարդն է. տեսանյութ

Բայց անտառն ու անտառագողերին լավ ճանաչող ռենջերներն այս անդորրը հարաբերական են համարում։ Նրանց համոզմամբ, ծառագողերն ուղղակի ընդհատակ են անցել` հարմար պահին վերադառնալու ակնկալիքով։

Ավելին` Գոռն այն կարծիքին է, թե նրանցից շատերն այսօր էլ նույն գործին են, բայց շատ ավելի զգուշավոր ու թաքուն են դա անում։

«Հիմնականում անտառի խորքն են մտնում, որտեղ անհասանելի են ու որտեղ ամենալավ, ամենահաստաբուն ծառերն են։ Որովհետև կան ծառեր, որ մինչև 2-3 հազար դոլարի արժեք ունեն։ Իսկ առաջ 100-ներով էին կտրում, դրա համար էլ կարողացել են ճանապարհի վրա ռեստորան բացել, «կալցևոյի» վրա` լցակայան»,– ասաց Գոռը։

Իրավիճակի փոփոխությանը նպաստում է նաև Դիլիջանից դուրս եկող ավտոճանապարհի վրա ոստիկանության մշտական հսկողությունը։ Բայց այստեղ էլ որոշ խնդիրներ կան։

«Իրականում ոնց որ ոստիկանության ու ծառագողերի մեջ պայմանավորվածություն լինի (հուսով եմ` սխալ տպավորություն է)։ Էն, որ թշնամուդ շրջափակման մեջ ես դնում, բայց որպեսզի դիմադրությունն ուժեղ չլինի, փախուստի ուղիներ ես թողնում, նույնը այստեղ է` որոշ ճանապարհներ միշտ բաց են»,– նկատում է Գոռը` հստակեցնելով` խոսքը Դիլիջան–Վանաձոր ու Դիլիջան–Շորժա ուղղությունների մասին է։

© Sputnik / Asatur Yesayants «Դիլիջան» ազգային պարկ
Ծառահատման մաֆիայի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել. բիզնեսն էլ քնել է, ոչ թե մեռել - Sputnik Արմենիա
«Դիլիջան» ազգային պարկ

Դիլիջանյան ռենջերներին մեծապես աջակցում է Կովկասի բնության հիմնադրամը (CNF)` նոր մոտոցիկլետներ, շարժական տեսախցիկներ, անօդաչու սարքեր տրամադրելով։ Ֆինանսավորումը որոշվել է շարունակել, այնպես որ անտառի պահապաններն իրենց դիրքերը չեն լքի։

Նույն հիմնադրամի աջակցության շնորհիվ այս տարի «Դիլիջան» ազգային պարկը ևս համալրվել է անտառի պահպանության  ու պաշտպանության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով` ամենագնացներով, հրշեջ ավտոմեքենաներով։ Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը ևս Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անտառի պահպանության հարցում դրական լուրջ տեղաշարժ կա, բայց ծառագողության տարիներով ձևավորված համակարգը, նրա ձևակերպմամբ, ուղղակի «քնած վիճակում է»։

© Sputnik / Asatur YesayantsԱրման Վերմիշյան
Ծառահատման մաֆիայի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել. բիզնեսն էլ քնել է, ոչ թե մեռել - Sputnik Արմենիա
Արման Վերմիշյան

«Ես չեմ տեսնում այն քայլերը, որոնք պետք է այդ նախկինում գոյություն ունեցող համակարգը վերջնականապես փլուզեն։ Այո՛, հիմա ծառահատումները դադարեցված են, չեն կարողանում հատել։ Բայց այդ մաֆիոզ համակարգն ավելի շատ ոչ թե պարկի ղեկավարության հետ էր կապված, որոնք այսօր փոխվել են, այլ շատ ավելի բարձր, շատ ավելի լուրջ մարդկանց հետ, որովհետև հնարավոր չէր անտառ մտնել, ծառեր հատել ու հանգիստ տանել այդ ծառերը հասցնել սպառման։ Պատկերացրեք` քանի օղակ է այդ ամենը տեսել»,– ասաց Վերմիշյանը։

Նրա համոզմամբ` այս համակարգի վերջնական վախճանը կարող է լինել միայն դրա բոլոր շղթաների բացահայտմամբ, ինչն, ըստ նրա, այսօր ցանկալի մակարդակից դեռ շատ հեռու է։

Пожар в Хосровском лесу - Sputnik Արմենիա
Ի՞նչ կարելի է անել այրված անտառների համար, կամ ղեկավարներն ինչո՞ւ չեն սիրում մասնագետներին

«Այո՛, որոշ  բացահայտումներ, ձերբակալություններ եղան, բայց իմ կարծիքով` ովքեր այս ամբողջ համակարգի հիմնական դերակատարներն էին, հիմնադիրները, այդ մարդկանց դեռ չեն ձերբակալել»,– ասաց Վերմիշյանը։

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը, որը շուրջ 1 տարի առաջ է ստանձնել պաշտոնը ևս նշեց, որ անհատական ծառահատումներ այսօր էլ անտառում կատարվում են, ինչը բացառել հնարավոր չէ, բայց այն կազմակերպված հատումները, որ նախկինում կային, այսօր իսպառ վերացել են։

«1990թ–ից այս ձորերում միայն անտառ են կտրել։ Բայց անցյալ տարվանից կտրուկ փոխվել է։ Ապօրինի հատումները գրեթե 100 տոկոսով վերացել են։ Ժողովուրդը, երևի, ընկալեց։ Շատ մարդիկ իրենց բիզնեսները փոխեցին։ Մենք ռիսկային տարածքներ ունենք, որտեղ գիշեր ցերեկ բենզասղոցի ձայն էր լսվում։ Այսօր կարող եք անտառում շրջել, ոչ մի սղոցի ձայն չեք լսի»,– ասաց տնօրենը։

Ըստ նրա` փոփոխությունը ոչ այնքան ազգային պարկի ղեկավարության փոփոխությամբ է պայմանավորված, այլ նրանով, որ բնափայտի բիզնեսը զրկվել է հովանավորներից։

© Sputnik / Asatur YesayantsԳոռ Ղազարյանն ու Լիլիթ Սարգսյանը
Ծառահատման մաֆիայի պարագլուխներից ոչ ոք դեռ չի ձերբակալվել. բիզնեսն էլ քնել է, ոչ թե մեռել - Sputnik Արմենիա
Գոռ Ղազարյանն ու Լիլիթ Սարգսյանը

«Հովանավորները որ առաջ եղել են` այս բրիգադի հովանավորը Պողոսն է, այն մեկինը` Եփրեմը և այլն, այսօր վերացել են։ Այսօր չկա մեկը, որ ասի` Երևանում կամ այստեղ մի ինչ-որ ուժային իմ «տանիքն» է»,– ասաց Աղաջանյանը։

Սյունիքում ծառագողեր են հայտնաբերվել. գործողություններին մասնակցել է նաև անտառապահը

«Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 2002 թվականին՝ 1958 թվականին ստեղծված «Դիլիջան»  պետական արգելոցի հիման վրա: Պարկի ընդհանուր տարածքը 33 հազար 765 հեկտար է, որը բաժանված է արգելոցային, ռեկրեացիոն ու տնտեսական գոտիների:

Ազգային պարկում հանդիպում են  977 տեսակի բույսեր, ավելի քան 220 տեսակի կենդանիներ։

Դիլիջանը հարուստ է հաճարենու և կաղնու անտառներով: Ազգային պարկում է գտնվում նաև  կենու եզակի պուրակը։

Լրահոս
0