00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այն ամենը, ինչը անում ենք, Հայաստանի համար է, ոչ թե իշխանության. Ռուբեն Վարդանյան

© Sputnik / Aram NersesyanБизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий "Тумо" (10 октября 2018). Еревaн
Бизнесмен Рубен Варданян на бизнес-форуме в центре креативных технологий Тумо (10 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրավիչ ներդրումների համար, անկրկնելի բնությամբ ու ջրով, բացառիկ կադրերով։ Երկիր, որի համար արժե զոհել ամենաթանկը։ Այսպիսին է Հայաստանը հայտնի բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի համար։

Հայտնի բարերար, Forbes–ում ռուսաստանցի գործարարների ցանկը համալրած Ռուբեն Վարդանյանը Sputnik–ին տված հարցազրույցում պատմեց, թե ինչպիսին է ուզում տեսնել Հայաստանը ապագայում, ինչու է հեռու մնում քաղաքականությունից, և ինչով է երկիրը գրավիչ օտարերկրյա ներդրողների համար։ Զրուցեց Մարիա Նաումենկոն։

– Վերջին քաղաքական փոփոխություններից հետո արդյո՞ք փոխվել է Հայաստանի ապագայի վերաբերյալ ձեր տեսլականը։ Արդյո՞ք այն, ըստ ձեզ, ավելի հստակ է դարձել։

– Ավելացել են բանավեճերը տարբեր թեմաներով։ Կարծում եմ` երկիրը դեռ տնտեսական մոդելի ընտրության մեջ է։ Գնալով այդ թեման ավելի արդիական է դառնում։

Երևանի հյուրերն ու հայտնի հայերը պատմել են ` ինչ նշանակություն ունի Երևանն իրենց համար - Sputnik Արմենիա
Երևանի գույնն ու բույրը. Ռուբեն Վարդանյանը, Չուլպան Խամատովան ու մյուսները` քաղաքի մասին

Երեք հիմնաքար կա` բարգավաճում, անվտանգություն և ինքնություն։ Հայաստանի առաջ երեք կարևոր հարց է կանգնած. ինչպես պահպանել անվտանգությունը` ունենալով երկու փակ սահման, ինչպես պահպանել ինքնությունը գլոբալիզացիայի պայմաններում։ Իսկ ինչ վերաբերում է բարգավաճմանը, Հայաստանը փոքր երկիր է` ընդլայնման խնդիր ունեցող փոքր շուկայով։

–Հայաստանում վերջին տարիների ընթացքում փոխվե՞լ է բիզնեսի դիրքը։

Հայաստանում ես բիզնես չունեմ։ Սակայն շատերն են ասում, որ այսօր աշխատելն ավելի հեշտ է, կոռուպցիան քչացել է։

– Ինչո՞վ է Հայաստանն այսօր գրավիչ օտարերկրյա ներդրողների համար։

– Նախ` բավական կայուն դիրքերում է դրամը. այս խնդիրը միշտ կա հետխորհրդային տարածքում։ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ արժեզրկում, կուրսի տատանում չի եղել, այն շատ հուսալի բանկային համակարգ ունի։

Երկրորդը` Հայաստանը միաժամանակ և՛ Եվրասիական միության անդամ է, և՛ Եվրոպական միության ասոցացված անդամ, բացի այդ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Ինձ թվում է` սա բացառիկ երևույթ է, որն առավելություն է տալիս երկրին։

Միլիոնատեր Ռուբեն Վարդանյանը բաց նամակ է գրել

Երրորդ` տեխնոլոգիաների, ՏՏ, գիտության ոլորտում բավական լավ կադրեր կան։ Եվ, իհարկե, գյուղատնտեսությունը` բացառիկ բնություն, ջուր, հող։

– Բացի բարձր որակավորում ունեցող կադրերից, ի՞նչ նախադրյալներ կան, որ Հայաստանը կդառնա նորարարությունների ինկուբատոր, ՏՏ–տեխնոլոգիաների կենտրոն։

– Մենք FAST անունով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ ունենք։ Հսկայական ներուժ կա և երկրի բացառիկ մրցակցային առավելություն` տարբեր մշակույթների համադրությամբ` սփյուռքահայերի, տեղի հայերի և մյուս ժողովուրդների։

Рубен Варданян на выставке Это моя история: истории Авроры Мардиганян и других женщин, вдохновляющих мир (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Չեմ ընդունում զոհի ապրելակերպը». Վարդանյանը խոսել է «Ավրորայի» ստեղծման պատճառների մասին

Այն, ինչ FAST–ն արել է վերջին 20 տարվա ընթացքում` ինովացիոն առումով բավական բացառիկ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Հայաստանը տարածքով փոքր է, այդ է պատճառը, որ ինովացիոն ոլորտում փորձարկումներ անելն ավելի հեշտ է, քան մեծ երկրում, որտեղ կարգավորման նորմերը, պահանջները շատ են։ Իսկ Հայաստանն ավելի ճկուն է։ Միևնույն ժամանակ Հայաստանը Խորհրդային միության Սիլիկոնյան հովիտն էր, այստեղ էր կուտակվել է ժառանգությունը, որը թույլ է տալիս մի շարք ինովացիոն բաներին այլ կերպ նայել։ Ամեն ինչ արվում է ոչ թե զրոյից, այլ հիմնվում է առկա հենքի վրա։

– Դուք մասնակցել եք գործարարների համար նախատեսված ATLANTY CITY-2019 կրթական նախագծին։ Հաճա՞խ եք հանդես գալիս ուսուցչի դերում։

– Զեկույցներով հանդես եմ գալիս Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում, վարպետության դասեր եմ անցկացնում Հայաստանում, երբ հրավիրում են։ Իսկ դասախոսություններ վարելը մեծ պատրաստվածություն է պահանջում, շատ ժամանակ, որը ես ֆիզիկապես չունեմ։

– Հանրապետության զարգացման առումով ի՞նչ դեր եք հատկացնում «Ավրորային», որն անվանում են հայկական խաղաղության նոբելյան մրցանակ։

– Մենք հույս ունենք, որ «Ավրորան» իսկապես հնարավորություն է տալիս Հայաստանին աշխարհի այսօրվա քարտեզի վրա ներկայանալ ոչ միայն որպես հետաքրքիր ներդրումային առաջարկներով երկիր, այլև որպես աշխարհի մարդասիրական մայրաքաղաք, որը համաշխարհային գլոբալ խնդիրներ է լուծում, անտարբեր չէ ոչ միայն հայերի, այլ նաև ուրիշ ազգությունների հանդեպ։

Ռուբեն Վարդանյանի քեյսը. ի՞նչ կապ ունեն խոպան գնացածները օֆշորային սկանդալի հետ

Բացի այդ «Ավրորան» օգնում է սփյուռքի և հայաստանցի հայերին իրենց և իրենց ապագային այլ տեսանկյունից նայելու հարցում։ Այդ առումով «Ավրորան» կարևոր դեր է խաղում մենթալ ինքնագիտակցության փոփոխման հարցում։

– Հայաստանում այսօր Ձեր կողմից իրականացվող ո՞ր նախագիծն է Ձեզ համար առավել նշանակալի։

– Մենք համալիր մոտեցում ունենք։ Հաջորդ տարի կլրանա «Հայաստան 2020» նախաձեռնության 19 տարին։ Այդքան տարի առաջ մենք սկսեցինք իրականացնել երկրի ապագայի հետ կապված մեր նախագծերը։ Տեսնում ենք, որ միմյանց հետ փոխկապակցված համալիր նախագծերի ամբողջ այս համակարգն աշխատում է` և՛ FAST–ը, և՛ Դիլիջանի դպրոցը, և՛ «Ավրորան», և՛ մշակութային ու զբոսաշրջային նախագծերը։ Այս առումով մեր մոտեցումները շատ համապարփակ են, ինչպես Հայաստանը` մեկ միասնական ամբողջականություն։ Մենք նախագծեր ենք իրականացնում նաև երկրից դուրս` կապված հայկական աշխարհի հետ։

– Ինչպե՞ս եք փոխգործակցում երկրի ներկայիս ղեկավարության հետ։

– Նորմալ համագործակցում ենք առանց ակտիվ խորհուրդների։ Նրանք ամեն ինչի մասին գիտեն, ինչպես և նախորդ իշխանությունները։

Вероника Зонабенд - Sputnik Արմենիա
Երջանիկ եմ, որ նման մարդու եմ հանդիպել. Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի և իր ընտրության մասին
Սկզբունքորեն նույն հարաբերություններն են, ինչը կար նաև նախկին իշխանության հետ։ Այն ամենը, ինչ մենք անում ենք Հայաստանի, հայ ժողովրդի համար է, ոչ թե իշխանության։ Սա շատ կարևոր դիրքորոշում է։ Մեր հիմնական «կլիենտը» 5-7 տարեկան երեխան է։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ իրագործում էինք այն, ինչը կարևոր էինք համարում երեխաների համար, և դա միշտ չէ, որ համընկնում է նրա հետ, ինչ պետք է ներկայիս կառավարությանը, նույնիսկ ամենալավ կառավարությանը։

– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում Ձեր աշխատանքում։

– 5 տարեկան երեխաները, որոնց մենք այլ կյանք ենք պարգևում։ Այն ամենը, ինչ մենք անում ենք UWC Dilijan քոլեջում նրանց համար է, որպեսզի, երբ նրանք մեծանան այլ Հայաստան ունենան։

Մարդիկ այսօրվա մասին են մտածում։ Քչերն են մտածում, թե ինչ կլինի 25 տարի հետո։ Դա հատկապես դժվար է անել, երբ դու իշխանության մեջ ես, քո առաջ բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնց պետք է դիմագրավես։ Հասկանում եմ, որ երբեմն մեր արածները չեն համընկնում երկրի ղեկավարության մտածածի հետ, ու կարևոր չէ, թե ով է այդ ժամանակ վերևում, քանի որ իշխանությունները լուծում են այսօրեկան խնդիրները։ Իսկ մենք մեզ կարող ենք շռայլություն թույլ տալ ավելի երկարաժամկետ խնդիրների մասին մտածելու։

– Դուք ապաքաղաքական մարդ եք, ինչո՞ւ։

– Որովհետև ես չեմ հասկանում, թե ինչ քաղաքականություն է այսօրվա աշխարհում։ Նախկինում կային հստակ գաղափարական տարբերություններ. երևում էր` դու բոլշևիկների կողմնակից էիր, կադետների, թե էսէռականների (Ռուսական կայսրության քաղաքական կուսակցություն – Sputnik)։ Դու հասկանում էիր գաղափարական հարթակների տարբերությունը։ Այսօր ես գլուխ չեմ հանում Ամերիկայում դեմոկրատների և հանրապետականների միջև առկա տարբերությունից։

Рубен Варданян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Պարզ ճակատով նայում եմ մարդկանց աչքերին. Ռուբեն Վարդանյանը` մեղադրանքների մասին

Բացի այդ, ես խորապես համոզված եմ, որ 21-րդ դարում պետության դերը ձևափոխվում է։ Վերջին 200 տարվա ընթացքում պետությունը հսկայական մանդատ է ստացել և առանցքային խաղացող է դարձել մարդկային կյանքի նկատմամբ գերիշխման և վերահսկողության տեսանկյունից։

Կան բաներ, որ կարելի է անել առանց պետական պաշտոն ունենալու և քաղաքականությունից դուրս լինելով։ Ես փորձում եմ ապացուցել դա։

– Դուք հրատարակման եք պատրաստում ձեռագիր, որում ցանկանում եք ներկայացնել 2018 թվականի մայիսի իրադարձությունների վերաբերյալ ձեր տեսակետը։ Ե՞րբ լույս կտեսնի այդ գիրքը և ի՞նչ է այն իրենից ներկայացնում։

– Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա հոկտեմբերին, «Հայաստան 2020» նախաձեռնության արդյունքների ամփոփման ժամանակ։

Այս գիրքը կենդանի շփման ձև է. այն կարելի է մեկնաբանել, նկատողություններ անել։ Սա տարբերվում է սովորական գրքերից, որտեղ մեծամասամբ ներկայացված է հեղինակի դիրքորոշումը կոնկրետ իրերի վերաբերյալ։ Գրքի վերջում 65 հարց զետեղված կլինի. սա ամբողջ էլիտային երկխոսության կոչ է։ Երկրի ապագայի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Ոմանք կարծում են, որ Հայաստանը պետք է միատարր և փակ երկիր լինի, ոմանք մտածում են, որ այն պետք է լինի Ռուսաստանի հետ, ոմանք էլ` Եվրոպայի։ Շատ կարևոր է, որպեսզի բարդ թեմաների վերաբերյալ երկխոսությունը կայանա։

– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանը։

– Երջանիկ։ Սա պաթոսային է հնչում, սակայն իրականում, եթե հարցնեք` կա արդյո՞ք երկիր, որի համար պատրաստ ես զոհվել, մարդկանց մեծամասնությունը կասեն` ոչ, և միայն փոքրաթիվ մարդիկ պատրաստ կլինեն զոհաբերելու իրենց կյանքը։ Իսկ ես նման շռայլություն կարող եմ ինձ թույլ տալ, ես հստակ գիտեմ, որ կա երկիր, հանուն որի ես պատրաստ եմ զոհաբերել ամենաթանկը։

Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ

Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչու է մարդն այդքան բան անում, եթե նա քաղաքական ամբիցիաներ չունի, փորձում են մութ սենյակում սև կատու գտնել, որը չկա։ Երբ ես ասում եմ, որ այս ամենն անում եմ, որ երկիրը երջանիկ դառնա, հասարակությունն այս պատասխանն անլուրջ է համարում և ծիծաղում է։

Լրահոս
0