14:43 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Գոհար Վարդանյան

Ինչու Գոհար և Գևորգ Վարդանյաններն այդպես էլ երեխա չունեցան. պատմում է ընտանիքի բարեկամը

© Photo : Валерий Ярмоленко
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
623050

Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ բազմաթիվ երեկոներ անցկացրած Նիկոլայ Դոլգոպոլովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է` ինչպիսին էին լեգենդար հետախույզները սովորական կյանքում։

Sputnik, Լև Ռիժկով

Հայկական խոհանոց ու մի բաժակ կոնյակ

«Մեր ամեն հանդիպումը սկսվում էր նրանից, որ տանտիրուհին հոգատարությամբ ասում էր. «Նիկոլայ, մեզ մոտ հայկական ավանդական ուտեստներ են լինելու»։ Ու ես գիտեի, որ հաստատ ինչ–որ համեղ բան եմ ճաշակելու, որը Գոհար Լևոնովնան իր ձեռքով է եփել` հենց իրեն բնորոշ հայկական վարպետությամբ», – հիշում է լրագրող, հրապարակախոս, գրող, կենսագիր Նիկոլայ Դոլգոպոլովը, որը գրի է առել նաև Գևորգ Վարդանյանի կենսագրությունը։

Լրագրողը պատմում է` նրանց ընտանիքում ալկոհոլ քիչ էր օգտագործվում, բայց ամեն անգամ հայկական լավ կոնյակ էր դրվում սեղանին։

«Մի անգամ Գևորգ Անդրեևիչին հարցրի` ինչո՞ւ են իրենց ընտանիքում միշտ միայն կոնյակ խմում։ Նա պատասխանեց. «Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել։ Չէ՞ որ հայ ենք»։ Նրանք շատ էին սիրում հայրենի երկիրն ու միշտ ջերմությամբ էին խոսում հայրենիքի մասին։ Հայաստանյանն ուղևորությունների մասին պատմությունները միշտ ապշեցնում էին ինձ։ Գևորգյանները պատմում էին` որքան ջերմորեն են իրենց դիմավորում, ինչպես են բառացիորեն ձեռքերի վրա ման տալիս, ինչպես են հանդիպում Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ», – հիշել է Դոլգոպոլովը։

Գրողը հիշում է նաև, որ Գոհար Վարդանյանը միանգամից հասկանում ու զգում էր հյուրի խոհարարական նախասիրությունները։

«Այնպես էր ստացվում, որ ամեն անգամ, երբ նրանց տուն էի գնում, նա հենց իմ սիրելի ուտեստներն էր պատրաստում ու մատուցում։ Անզուգական քաղցրավենիք էր սարքում։ Պաշտում էր հայկական ուտեստներ պատրաստել` տոլմա և ոչ միայն։ Նա հիանալի տանտիրուհի էր։ Տանը միշտ կատարյալ մաքրություն էր տիրում, ամեն ինչ իր տեղում էր»։

Երեք անգամ ամուսնացել է նույն մարդու հետ

Գևորգ Վարդանյանը, գրողի խոսքով, ընտանիքում միշտ առաջին պլանում էր։ Ամբողջ փառքն ու պատիվը նրան էր բաժին ընկնում։ Իսկ տիկին Վարդանյանը միշտ ստվերում էր։

«Գոհար Լևոնովնան անվանի հետախույզ էր, բայց նրա մասին շատ ավելի քիչ էր խոսվում։ Մենք նրան գիտենք որպես հավատարիմ օգնական, գիտենք, որ երեք անգամ ամուսնացել է տարբեր երկրներում, տարբեր ազգանունների տակ, բայց միշտ նույն մարդու հետ։ Բայց պետք չէ մոռանալ մի կարևոր հանգամանք` Գոհար Լևոնովնան բարձրակարգ ռադիստ էր։ Հենց նա էր գաղտնագրում իրենց հավաքած ամբողջ տեղեկությունն ու փոխանցում Մոսկվա»։

«Ժորա, իսկ սրա մասին արդեն կարելի՞ է»

Տիկին Վարդանյանը նախընտրում էր չխոսել իր աշխատանքի մասին։ Իսկ պարոն Վարդանյանի ասածներից հայտնի է, որ նա շատ արագ էր տեղեկություն ստանում ու փոխանցում։

«Մեր հանդիպումներից մեկի ժամանակ հարցրի. «Հոգնու՞մ էիք»։ Ու Գոհար Վարդանյանն ինձ պատասխանեց. «Ոչ։ Այդ աշխատանքը, ի տարբերություն որոշ այլ գործերի, շատ հեշտ էի անում»։ Նա ասում էր, որ շատ էր սիրում մեքենայով երթևեկել, պատմում էր, որ տարբեր մեքենաներով են երթևեկել։ «Երբեմն ուղղակի հաճույքի համար շատ արագ էի վարում։ Ես սեղմում էի գազի ոտնակը, ու մենք սլանում էինք։ Գևորգը երբեմն ինձ կանգնեցնում էր»,– հիշել է տիկին Գոհարը։

Միաժամանակ նա չափազանց զգուշավոր էր։

Գևորգ և Գոհար Վարդանյանների ոսկե դիմանկարները ներկայացրել են Մոսկվայում

«Զգուշավորությունն ամեն կերպ էր դրսևորվում, նույնիսկ մեր խոսակցություններում։ Երբ նստած խոսում էինք, գիրքն էինք գրում, հիմնականում Գևորգ Անդրեևիչն էր պատմում։ Իսկ Գոհար Լևոնովնան ուշադիր լսում էր, թափահարում էր գլուխը։ Երբեմն նրբանկատորեն հարցնում էր. «Ժորա, իսկ դրա մասին արդեն կարելի՞ է»։ Ու Գևորգ Անդրեևիչն ասում էր. «Այո, այո, արդեն կարելի է»։

Գոհար Վարդանյանը շատ ծանր էր տանում ամուսնու մահը։ Գևորգ Վարդանյանը մահացավ 2012 թվականին։

Պատմությունն այլ ընթացք կունենար առանց Գոհարի և Գևորգի. Պուտինը` հետախույզի մահվան մասին

Զանգեցի, որ քաջալերեմ նրան։ Հարցրի` ի՞նչ եք անում։ Ասաց. «Թեյ եմ խմում, էլ ի՞նչ պետք է անեմ։ Ու միայնակ»։ Ինձ համար շատ դժվար էր դա լսել։ Հետո, որոշ ժամանակ անց համարձակվեցի նրա տուն գնալ։ Մտա դատարկված բնակարան, առաջին պատահած տեղում նստեցի։ Գոհար Լևոնովնան թեյը ձեռքին մտավ ու նկատողություն արեց. «Նիկոլայ, Ժորայի տեղն եք նստել։ Ձեր տեղն այստեղ է` կողքը»։ Ու իսկապես, նրանց տուն գնալիս միշտ նույն տեղում էի նստում», – պատմում է Դոլգոպոլովը։

Николай Долгополов
© Sputnik / Александр Натрускин
Նիկոլայ Դոլգոպոլով

Բարեկամներից շատերն էին գալիս նախկին հետախույզի տուն` նրան սատարելու։

«Գոհար Լևոնովնան միշտ հպարտությամբ էր ասում. «Իմ հայ բարեկամներն ինձ չեն լքում»։ Նրանք, ցավոք, երեխաներ չունեին։ Բայց դա հետախույզների ճակատագիրն է, որոնք գրեթե կես դար հատուկ պայմաններում էին աշխատում։ Երեխաների հետ նրանց համար դժվար կլիներ։ Ու նաև ռիսկային։ Ե'վ իրենց համար, և' այն երեխաների, որոնց նրանք կարող էին կյանք պարգևել։ Քանի որ մասնագիտությունն այնպիսին է, որ միշտ ստիպված ես դանակի սայրով քայլել։ Դա համատեղ որոշում էր։ Նրանք երեխաներ չունեին, ու ամբողջ սերը պարգևում էին զարմուհուն` Մարգոշային», – ասում է Դոլգոպոլովը։

Կյանքի վերջին տարիներին Գոհար Լևոնովնան խիզախության դասընթացներ էր անցկացնում կադետական դպրոցում։

«Նա կարողանում էր շատ լավ շփվել և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ։ Նրան միշտ ուշադիր լսում էին։ Գոհար և Գևորգ Վարդանյանները միշտ մեկ դաս էին տալիս` կյանքում ամենակարևորը հայրենիքն է։ Այդպիսին էր նրա դասը, որը բոլորը լավ էին յուրացնում», – հիշում է գրողը։

Ինչպես հայ գործակալը Ստալինի համար հայթայթեց գաղտնի գրությունը կամ կրկին «Թեհրան 43»

Ըստ թեմայի

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից
Ինչպես հայ հետախույզները Պենտագոնին փաստի առաջ կանգնեցրին, կամ Ստալինի և Ռուզվելտի փրկությունը
Սովորության համաձայն ստուգում եմ` ինձ հետևում են, թե ոչ. հայկական հետախուզության թագուհին
թեգերը:
հետախույզ, Գևորգ Վարդանյան, Գոհար Վարդանյան

Գլխավոր թեմաներ