00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռանչպարցիների քթի տակով անգամ ճանճն աննկատ չի անցնի. սահմանապահ գյուղացիների զգոն առօրյան

© Photo : press office of the FSSПограничник на ежегодных соревнованиях по следопытству (13 сентября 2018). Араратская область
Пограничник на ежегодных соревнованиях по следопытству (13 сентября 2018). Араратская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանամերձ գյուղում ապրող յուրաքանչյուր բնակիչ անկախ իր կամքից սահմանապահ է դառնում։ Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանը եղել է Ռանչպարում, փորձել բացահայտել` ինչ է նշանակում ապրել հայ-թուրքական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Այս կողմերում ճամփեզրով մեկ դասավորված էլեկտրասյուները տարբերվում են Հայաստանի մյուս հատվածներում եղածներից։ Այստեղ ամեն մի էլեկտրասյուն մի արագիլային ընտանիքի համար տուն է։ Դատարկ բույն գրեթե չկա, բոլորում զույգ արագիլներ են։ Թեպետ եղանակը ցրտել է, բայց արագիլները չեն շտապում հեռանալ տաք երկրներ։

© Sputnik / Aram NersesyanՌանչպար գյուղ
Ռանչպարցիների քթի տակով անգամ ճանճն աննկատ չի անցնի. սահմանապահ գյուղացիների զգոն առօրյան - Sputnik Արմենիա
Ռանչպար գյուղ

Երևի իրենք էլ Հայաստանում գտել են այն ջերմությունը, որն օդի ջերմաստիճանով չի չափվում։ Արարատի մարզի Ռանչպար գյուղին ենք մոտենում։ Մեքենայով դանդաղ առաջ ենք գնում՝ փնտրելով համայնքապետարանի շենքը։ Մեքենային ուղեկցում են բնակիչների ուշադիր, զննող, կասկածամիտ հայացքները։ Համայնքի ղեկավար Մանուկ Օհանյանը շտապում է բացատրել՝ սահմանամերձ գյուղ է, այստեղ ամեն մի բնակիչ ոչ միայն իր տան, գյուղի, այլև ամբողջ երկրի դուռը պաշտպանելու, օտարին ներս չթողնելու պատասխանատվությունն ունի։

Премьер-министр Никол Пашинян, Католикос Гарегин Второй, спикер парламента Арарат Мирзоян в мемориальном комплексе Цицернакаберд (13 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու». Փաշինյան

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին։ Տարբեր անուններ է ունեցել, ի վերջո՝ Ռանչպար է դարձել։

1960-ական թվականների հայրենադարձության ալիքի ժամանակ այստեղ բնակություն հաստատեցին սկզբում Սիրիայից, ապա նաև Իրաքից եկած հայերը։ Քանի որ գյուղատնտեսության համար նպաստավոր պայմաններ են, հետագայում Մարտունու կողմերից էլ ընտանիքներ եկան։ 1993թ.ի ապրիլին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ օդային և ցամաքային ճանապարհը։ Երկու տարի անց օդայինը բացվեց, բայց ցամաքայինն այդպես էլ փակ մնաց։

Գյուղի սահմանը հարևան Թուրքիայի հետ երկուսուկես կմ է ձգվում։ 500 մետր հեռավորության վրա Արաքսն է, որի այս կողմում Ռանչպարն է, իսկ մյուս կողմում Հայաստանին ամենամոտը Սուրմալու քաղաքն է։ Միայն թե թուրքական կողմի բարձր բարդիները խանգարում են, որ գյուղից պատմական քաղաքը տեսանելի լինի։ Փոխարենը ոչինչ չի խանգարում օրվա ընթացքում երեք անգամ լսել մզկիթից այստեղ հասնող մոլլայի աղոթքն ու շների հաչոցը։ Ի դեպ, վերջիններս հաճախ սահմանն անցնում։ Սակայն սահմանախախտները միայն շներ չեն լինում, երբեմն սահմանի այն կողմից չսպասված հյուրեր էլ են հայտնվում, որոնց Թուրքիա-Հայաստան «ուղևորությունը» շատ արագ ընդհատում են ռուս սահմանապահները։

Հարսնացուն Լիբանանից կամ ինչպես Արշալույսը եկավ և մնաց սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում

Արդեն գրեթե հարյուր տարի է՝ հայ-թուրքական սահմանը ռուսներն են հսկում։ Իհարկե, զորամասում հայեր էլ են ծառայում, բայց, տեղացիների խոսքով, սա ռուսական «застав»-ն է։ Բնակիչներն ասում են՝ չեն պատկերացնում այս սահմանն առանց ռուս զինվորի։

© Sputnik / Aram NersesyanՄանուկ Օհանյանը
Ռանչպարցիների քթի տակով անգամ ճանճն աննկատ չի անցնի. սահմանապահ գյուղացիների զգոն առօրյան - Sputnik Արմենիա
Մանուկ Օհանյանը

«Գյուղացիներով համագործակցում ենք ռուս սահմանապահների հետ։ Արհեստական ստուգումներ են անցկացնում, որ տեսնեն` գյուղացիներն ինչքանով են զգոն, ինչքան արագ են արձագանքում, երբ գյուղում անծանոթ, կասկածելի մարդ են տեսնում»,- պատմում է գյուղի ղեկավար Մանուկ Օհանյանը։

Հիշում է, որ գյուղացիներից մեկին մի քանի տարի առաջ նույնիսկ պարգևատրեցին գյուղի տարածքում թուրք սահմանախախտի հայտնաբերելու համար։ Ռանչպարում յուրաքանչյուր բնակիչ ինքն էլ է սահմանապահ։

Չինարիի Սբ. Խորանաշատ վանական համալիրը - Sputnik Արմենիա
Խորանաշատ. առասպել և իրականություն. այցելություն սահմանապահ վանք. տեսանյութ

«Գյուղում բոլորն իրար գիտեն, հետևաբար, եթե անծանոթ մարդ է հայտնվում, զգոն ենք դառնում»,- պատմում է գյուղի բնակիչ Անահիտ Ջուլհակյանն ու ավելացնում, որ այս զգուշավորությունը, սակայն, իրենց կյանքի վրա չի ազդում, անիմաստ վախեր չի առաջացնում։ Պարզապես այստեղ փողոցով անցնող կամ լուսանկարներ անող անծանոթի կողքով անտարբեր չեն անցնում։

Հյուրասեր են, հյուրընկալ, ինչպես բոլոր հայերը, բայց և առանց վարանելու կարող են անծանոթին մոտենալ ու սկսել հարցուփորձ անել, թե ինչ գործ ունի այս կողմերում։ Եթե պատասխանները կասկածելի եղան, ապա միանգամից լուրը հասնում է սահմանապահներին։

Գյուղացիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Ռանչպարցիները հող են մշակում ոչ միայն սահմանի այս կողմում, այլև վարձակալական հիմունքներով` փշալարերից այն կողմ` չեզոք գոտում։ Բնակիչները հատուկ անցագրեր են ստանում ու անցնում իրենց հողը մշակելու։ Հիմնականում աճեցնում են հացահատիկային կուլտուրաներ, առվույտ, բանջարեղեն։

Անի պատմական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող բնակավայրի մուտքի ռեժիմը փոխվելու է

Երևանին մոտ լինելը գյուղացիներին հնարավորություն է տալիս մշակութային կյանքից չկտրվելու։ Անկեղծանում են, որ գյուղում դրա այլընտրանքը չկա։ Սպորտային, պարի խմբակներ, բայց ոչ ավելին։ Օրինակ` տիկին Անահիտը կարոտով հիշում է 90-ական թվականները։ Այդ տարիներին խնդիրներ շատ կային, բայց նաև չէր լինում մի շաբաթ, որ գյուղի երիտասարդները չհավաքվեին, դիսկոտեկներ չկազմակերպեին, չպարեին, չերգեին։ Հիմա գյուղի երգն ու պարը պակասել է։ Ամեն ինչ մի կողմ՝ ամենակարևորը միշտ սահմանն է։ Իսկ Ռանչպարի սահմանն ամուր է...

Լրահոս
0