00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ պատահական նշանակում. ո՞վ է ժամանակավորապես փոխարինում Քլարկ-Հաթինգին Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsИ.о. представителя ЮНИСЕФ в Армении Юрий Оксамитный во время эксклюзивного интервью агентству Sputnik Армения
И.о. представителя ЮНИСЕФ в Армении Юрий Оксамитный во время эксклюзивного интервью агентству Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվել
Յուրի Օկսամիտնին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչ հանգամանքներում է նշանակվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և ինչն է նրան կապում մեր երկրի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) արդեն սկսել է Հայաստանում կազմակերպության նոր մշտական ներկայացուցչի թեկնածության հաստատման գործընթացը: Ընթացակարգը մի քանի ամիս կտևի, իսկ այդ ընթացքում հայկական գրասենյակը կշարունակի աշխատել Յուրի Օկսամիտնիի ղեկավարությամբ:

Մարտին Հայաստանի իշխանությունները դադարեցրին Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթինգի լիազորությունները հետևյալ ձևակերպմամբ. «Աշխատանքի ոճը չէր համապատասխանում համագործակցության սկզբունքներին»։

Մեկնաբանելով Քլարկ-Հաթինգի անվան շուրջ շրջանառվող լուրերը՝ Յուրի Օկսամիտնին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դրանք անհիմն են և առաջացել են «որոշակի թյուրըմբռնման» հետևանքով։

«Մենք ուզում ենք առավելագույնս թափանցիկ աշխատել Հայաստանի համար ամենաառաջնահերթ ուղղություններով։ Վստահ եմ, որ կառավարության հետ արդյունավետ հարաբերությունները կպահպանվեն»,-ասաց կազմակերպության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը։

Օկսամիտնին մեծ հաճույքով է ընդունել Հայաստանում ժամանակավորապես աշխատելու առաջարկը, թեև, իր իսկ խոստովանությամբ, արդեն ճամպրուկներն էր հավաքում արձակուրդ գնալու համար:

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Օկսամիտնի
Ոչ պատահական նշանակում. ո՞վ է ժամանակավորապես փոխարինում Քլարկ-Հաթինգին Հայաստանում  - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Յուրի Օկսամիտնի

Սա նրա առաջին այցը չէ Հայաստան․ հաճախ է այստեղ եղել, վերջին անգամ՝ 2014թ․-ին։ Եկել էր տարածաշրջանային խորհրդակցության։ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը խոստովանեց, որ Հայաստանի հետ իրեն բազմաթիվ ջերմ և լուսավոր հուշեր են կապում։ Հայերի հետ շատ է շփվել նաև ուսանողական տարիներին, երբ Մոսկվայում է ապրել։ Ավելին՝ նրա լավագույն ընկերներից մեկը հայ է, հիմա Վաշինգտոնում է բնակվում։

«Հայաստանն ինձ համար ասոցացվում է մշակույթի, երաժշտության, գեղանկարչության հետ։ «Սպարտակ» բալետի առաջնախաղերից մեկի ժամանակ, երբ փոքր էի, ծանոթացել եմ Արամ Խաչատրյանի հետ և հիմա՝ շատ տարիներ անց, հաճույքով եմ հիշում այդ պահը»,-խոստովանեց նա։

Օկսամիտնին քաջածանոթ է նաև հայկական գեղանկարչությանը և անտարբեր չէ մեր ազգային խոհանոցի հանդեպ․ նախընտրում է տոլման, Սևանի իշխանն ու կարմիր գինին, որը, նրա համոզմամբ, բավականին մրցունակ է։

Ընդ որում՝ բուն Հայաստանն ասոցացվում է վառ գույների հետ, հիմնականում՝ կարմիրի ու դեղինի։

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ այս ժամանակաշրջանում ինձ են նշանակել, քանի որ ես բավականաչափ գիտեմ Հայաստանն ու տարածաշրջանը, կարող եմ ձեզ հասկանալի ռուսերենով շփվել տեղացիների հետ և իմ միտքը տեղ հասցնել առանց թարգմանական դժվարությունների»,-ասում է Օկսամիտնին։

Ի դեպ, նա արդեն հասցրել է աշխատանքային այցով լինել Գյումրիում, նախատեսում է այցելել Սյունիք և վերջապես տեսնել Սևանա լիճը։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Օկսամիտնի
Ոչ պատահական նշանակում. ո՞վ է ժամանակավորապես փոխարինում Քլարկ-Հաթինգին Հայաստանում  - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Յուրի Օկսամիտնի

Կազմակերպության ներկայացուցիչն արդեն հասցրել է ծանոթանալ ընթացիկ աշխատանքներին, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանում նրանց ապաստան տված ընտանիքների աջակցության հետ կապված աշխատանքներին: Լուրջ ջանքեր են գործադրվում լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ։ Ինչ վերաբերում է բուն Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին, ապա այստեղ որոշակի բարդություններ կան, քանի որ ուղղակի մարդասիրական աջակցության համար անհրաժեշտ են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, իսկ տվյալ դեպքում՝ նաև Անվտանգության խորհրդի որոշումները։ 2020 թ․-ի դեկտեմբերից բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղում միջգործակալական գնահատման առաքելության կազմակերպման շուրջ:

«Առայժմ հիմնական խաղացողների միջև կոնսենսուս չկա, և մենք Լեռնային Ղարաբաղում գնահատման առաքելություն իրականացնելու մանդատ չունենք։ Հուսով ենք, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի, և ՄԱԿ-ի համակարգի գործակալությունները, այդ թվում՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը, կկարողանան անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Մենք պատրաստ ենք։ Հենց «կանաչ լույս» լինի, կսկսենք»,-ասաց նա։

Միաժամանակ Օկսամիտնին նշեց, որ մանկական հիմնադրամը շարունակում է Հայաստանում իր այն ծրագրերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների աջակցությանը, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարին: Կարևոր ծրագրեր են իրականացվում նաև հայ երեխաների և կանանց կյանքի որակի բարձրացման ուղղությամբ։ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը շարունակվում է, և նախագծերի իրականացմանը չի խանգարել նույնիսկ նախընտրական քարոզարշավը։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Օկսամիտնի
Ոչ պատահական նշանակում. ո՞վ է ժամանակավորապես փոխարինում Քլարկ-Հաթինգին Հայաստանում  - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Յուրի Օկսամիտնի

Նշենք, որ 1994 թ․-ից ի վեր ՅՈւՆԻՍԵՖ-ն աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով ընթացիկ սոցիալական բարեփոխումներին և ծրագրերին, որոնք զգալիորեն բարելավել են երեխաների կյանքի որակը։ Օրինակ՝ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացության կիսով չափ նվազում, երեխաների պաշտպանություն կանխարգելվող հիվանդություններից՝ 90% իմունիզացիայի շնորհիվ, նախադպրոցական կրթության մատչելիության ընդլայնում, ներառական կրթության խթանում սահմանափակ կարողություններով երեխաների համար, կարմրուկի և պոլիոմիելիտի, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացում, գիշերօթիկ հաստատություններում և ուղղիչ հիմնարկներում երեխաների թվի նվազում:

Լրահոս
0