00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանց կասկածում են Զուրաբյանի և Բեգլարյանի տներից գողություն կատարելու մեջ

© police.amВещи, обнаруженные при задержании
Вещи, обнаруженные при задержании - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ կասկածվողները բերման են ենթարկվել։ Նրանց կասկածում են նաև ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և գործարար Արտակ Բեգլարյանի տներից գողություն կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Արաբկիրի բաժինների և ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, իրականացնելով համապատասխան միջոցառումներ, մայրաքաղաքի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24- ամյա Շահեն Գասպարյանին ու Երևանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նրանք կասկածվում են Երևանում և հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:

Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել նաև այն մեքենաները, որոնցով կասկածյալները, ըստ նախնական տվյալների, պետք է լքեին երկիրը:

Левон Зурабян - Sputnik Արմենիա
ԶԼՄ. Երկու քաղաքական գողություն մեկ օրում. թալանել են Զուրաբյանին և Բեգլարյանին

Նույն օրը դատարանի որոշմամբ և ընթերակաների ներկայությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում մեքենաները խուզարկվել են:

«BMW»-ից հայտնաբերվել են դանակ, դիմակ, ոսկեղեն, բջջային հեռախոսներ, ձեռքի ժամացույցներ, ֆոտոխցիկ, ուկրաինական դրամ և այլն: «Ժիգուլու» խուզարկությամբ հայտնաբերվել են երկու զույգ ձեռնոց, մետաղյա կարճ լինգ և այլն:

Նույն օրը խուզարկվել է Շահեն Գասպարյանի հարազատներից մեկի տունը, որտեղից հայտնաբերվել են թանկարժեք հուշանվերներ, դանակներ, ատրճանակ և այլն: Շահեն Գասպարյանի մոտ հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային տոպրակով կանաչավուն զանգված:

Նույնատիպ զանգված է հայտնաբերվել նաև Նիկոլայ Հարությունյանի մոտ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն` իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Շահեն Գասպարյանն ու Նիկոլայ Հարությունյանը ձերբակալված են: Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0