ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 2-ին, ժամը 21.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ «Սրբ. Հարություն» եկեղեցու մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան:
Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: