11:27 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Բենզալցակայան

ԱԻՆ. ստուգումներ կանցկացվեն Երևանի և մարզերի բենզալցակայաններում

© Sputnik/ Асатур Есаянц
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

ԱԻՆ նախարարը կարգադրեց բենզալցակայաններում խախտումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում երկուշաբթի կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց բենզալցակայանների վիճակին, հայտնեցին ԱԻՆ-ից:

Անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացու փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ ԱԻՆ նախարար Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Սկսելով մայրաքաղաքից՝ ստուգումներ անցկացնել նաև մարզերում:

Մկրտչյանը նշեց, որ բենզա և գազալցակայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները:

Նշենք, նոյեմբերի 12-ին Երևանի Հերացի փողոցում՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի մոտակայքում գտնվող «CPS» բենզալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել էր բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ): Մեքենայի վարորդը և բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել էին հիվանդանոց։

Գլխավոր թեմաներ