19:30 25 մարտի 2017
Ուղիղ եթեր
Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ

Կեչուտի ջրամբարից դուրս են բերել ոստիկանության 29-ամյա աշխատակցի դին

© Sputnik/ Асатур Есаянц
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Ոստիկանության Վայոց Ձորի վարչությունը տեղեկություն է ստացել, որ Կեչուտի ջրամբարում մարդ է խեղդվել: Պարզվել է, որ նա ոստիկանության աշխատակից է:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում. ժամը 13:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ ջրից դուրս են բերել Ջերուկ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Համբարձումյանի դին, իսկ նշված ջրամբարից Ջերմուկի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հովհաննիսյանը:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Համբարձումյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ջերմուկի պահպանության բաժանմունքում: Նա 2 օր առաջ հայր է դարձել:

Կայքի տեղեկություններով՝ Սևակ Համբարձումյանն ընկերոջ՝ Գարիկ Հովհաննիսյանի հետ, ռետինե նավակով ափից 30 մետր առաջ են ընթացել դեպի ջրամբար, որպեսզի ձուկ բռնեն և այդ ժամանակ ռետինե նավակը բախվել է սառույցին և պատռվել, ինչից հետո էլ տեղի է ունեցել ողբերգությունը

 

 

Գլխավոր թեմաներ