07:54 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
ատրճանակ

Զինված հարձակում տարադրամի փոխանակման կետի վրա

© Sputnik/ Сергей Венявский
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Այսօր Երևանի Հարավ–արևմտյան թաղամասի խանութներից մեկում արտակարգ դեպք է գրանցվել։ Դիմակավորված անձը մտել է խանութ, ավտոմատն ուղղել ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված ինքնաձիգով, ներս է մտել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 7/385 հասցեում գործող «ՌՄ» մթերային խանութ և կրակոցներ արձակել։ Այս մասին հայտնում է shamshyan.com

Ըստ կայքի` հանցագործը դիմակով է եղել, ավտոմատն ուղղել է խանութի ներսում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու վրա և գումար պահանջել։

Տեսնելով, որ աշխատակցուհին դիմադրում է, նա գործի է դրել ավտոմատը. կրակոցներ է արձակել, որից հետ գործն առանց ավարտին հասցնելու` դիմել է փախուստի։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները խանութի ներսում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 3 կրակված պարկուճ, ինչպես նաև կրակոցի հետքեր։

 

Գլխավոր թեմաներ