07:54 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
ԱԻՆ

Ողբերգական դեպք Մուսալեռում․ հայտնաբերել են ամուսինների և նրանց երեխայի դիակները

© Sputnik/ Асатур Есаянц
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը նախօրեին ահազանգ է ստացել, որ Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, որոնք Վաղարշապատի ոստիկանների հետ բացել են տան դուռը և այնտեղ կնոջ և տղամարդու, ինչպես նաև անչափահաս աղջկա դիեր հայտնաբերել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսական Ասյա Բաղդասարյանը։

Ավելի ուշ նույն շենքի մեկ այլ բնակարանում մահացած տղամարդու են հայտնաբերել:

ՀՀ ԱԻՆ են ահազանգել տղամարդու հարևանները, որոնք նկատել են բնակարանից դուրս եկող ծուխը: Պարզվել է, որ մահացածը շենքի բնակիչ 46-ամյա Գագիկ Դավթյանն է:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ