22:37 19 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Հրդեհ

Տունն այրվել է, բնակիչը ներսում` մահացել

© Sputnik/ Arpi Beglaryan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Արարատի մարզի Այգեստան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Վրա հասած փրկարարները տան ներսում գտել են տանտիրոջ այրված դին։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հունվարի 11-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, հնարավոր է՝ ներսում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ներսում հայտնաբերել 1927 թ. ծնված Ա. Ղ.-ի այրված դին, հրդեհը ինքնամարվել է:

 

Գլխավոր թեմաներ