ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Այսօր` մարտի 1-ին, ժամը 12:25-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ երիտասարդ տղամարդ է նետվել Երևանի Կիևյան կամրջից:Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«12:25-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 30 տարեկան տղամարդը իրեն ցած է նետել Երևանի Կիևյան կամրջից: Ինքնությունը պարզված չէ»,-հայտնեցին ոստիկանությունից։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: