ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ապրիլի 4-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացուն տեղափոխել են տեղի ուժերով: