ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին: Ճանապարհը փակ է 5-7 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ և 5-7 մ բարձրությամբ: