ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, կողաշրջվել և բռնկվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Գառնիի առողջության կենտրոն», որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն, այնուհետև դուրս գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:55-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: