ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հուլիսի 13-ին՝ ժամը 16.40-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ-Տավրոս գյուղերի ճանապարհահատվածում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ յուս ուղևորը՝ 1955 թ. ծնված Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կատարվում է քննություն: