19:36 22 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Հրդեհ

Այրվել է պոլիտեխնիկի 3–րդ հարկի սանհանգույցի առաստաղը և 4–րդ հարկի քիմ.

© Sputnik / МЧС
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
2810

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բռնկված հրդեհը այրել է երրորդ հարկի սանհանգույցի առաստաղը և չորրորդ հարկի քիմ. լաբորատորիայի պահեստի առաստաղը:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 8-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 3-րդ և 4-րդ հարկերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:12-ին, մարվել՝ 00:37-ին:

Այրվել են երրորդ հարկի սանհանգույցի առաստաղը՝ 9 քմ (մասամբ, բաղդադե), չորրորդ հարկի քիմ. լաբորատորիայի պահեստի առաստաղը՝ 9 քմ, ներսում կուտակված քիմ. նյութեր, դուռ և պատուհաններ:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ԲՊԱՀՎԿՎ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի աշխատակիցները՝ ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանի գլխավորությամբ:

Գլխավոր թեմաներ