00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԻՆ փրկօղակը նետվեց Վրաստան. ինչպես հայ պարամեդիկն օգնեց հարևան երկրի բնակչին

© Sputnik / Asatur YesayantsОткрытие армяно-российского центра гуманитарного реагирования
Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ ընդգծելու Արտակարգ իրավիճակների նախարարության դերը հանրության կյանքում։ Ամենահաս ԱԻՆ–ի փրկարար օղակը նետվել է նաև երկրի սահմաններից դուրս։

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Վրաստանի Մառնեուլի շրջանի գյուղերից մեկում ապրող հայ կնոջ ինքնազգացողությունը հանկարծակի վատանում է։ Այդ պահին նրան զանգահարում է քույրն ու խուճապի մատնվում։ Ինչպե՞ս օգնել հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող քրոջը, հատկապես որ վրացական այդ գյուղում բժիշկ չկա, գյուղը շրջկենտրոնից հեռու է, իսկ մինչ բժիշկը քանդված ճանապարհներով հասներ, գուցե ուշ լիներ։ Հանկարծ միտքը պայծառանում է` ոչ մի վայրկյան չհապաղել ու զանգահարել հայաստանյան շտապօգնություն։

Հայ փրկարարները պատրաստ են դիմակայել ահաբեկչության սպառնալիքին - Sputnik Արմենիա
Հայ փրկարարները պատրաստ են համաշխարհային մարտահրավերներին

«Զանգս, չգիտեմ թե որ պատահականությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարություն «ընկավ» շտապօգնության փոխարեն:

ԱԻՆ-ի օպերատորն ուշադիր լսեց ինձ, Վրաստանում ապրող քրոջս հեռախոսահամարը վերցրեց, փոխանցեց իրենց հերթապահ բժշկին, բժիշկը զանգեց քրոջս, այստեղից Վրաստան անհրաժեշտ բուժօգնությունը ցույց տվեց, հետո զանգեցին ինձ ու սկսեցին ինձ հանգստացնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժաննա Հայրապետյանը։

Երբ շտապօգնության հեռախոսահամարը զբաղված է լինում, հաճախ է պատահում, որ ավտոմատ կերպով զանգը փոխանցվում է ԱԻՆ թեժ գծին։ Այդպես եղավ նաև այս կնոջ դեպքում։

Sputnik Արմենիան կապ հաստատեց ԱԻՆ հերթափոխող բժշկուհու հետ։

«Օգոստոսի 12-ին` ժամը 17։46-ին, զանգահարեցինք Վրաստանի Մառնեուլի շրջան, 31-ամյա Հայրապետյան Ոսկեհատին։ Նա պատմեց, որ ունի զարկերակային ճնշում, սրտխփոց, զարկերակը` 120 զարկ րոպեում, աչքերն արյունով են լցված։ Զրույցի պահին նրա զարկերակային ճնշումը նորմալ էր, սակայն նա խորհրդատվություն էր ուզում։ Խորհուրդ տվեցի դիմել էնդոկրինոլոգի ու ընտանեկան բժշկի, իսկ ներկա պահին օգտագործել տնային պայմաններում հանգստացնող նոշպա որպես սպազմալիտիկ»,- պատմեց բժիշկ, պարամեդիկ Աննա Բարսեղյանը։

Նա տեղեկացրեց, որ նման զանգեր հաճախ են լինում Հայաստանի մարզերից։ Ժպիտով պատմեց նաև, որ իրենց զանգահարում են նաև մարդիկ, ովքեր շփման կարիք ունեն։ Իհարկե, նման դեպքերում զանգը փոխանցում են իրենց հոգեբաններին։

ԱԻՆ-ին դիմած Ժաննա Հայրապետյանն իր գրառումն ավարտել է այսպես.

«Հիմա ասածս ինչ է, ես ոչ թե կյանքս եմ պատմում ձեզ, այլ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր երկիրը երկիր է….ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ Է, քանի դեռ իրենց կոչումին հավատարիմ այսքան մարդիկ կան մեր շրջապատում: Ես երկիրս սիրելու բազմաթիվ պատճառներ ունեմ, և երկիրը սիրելու իմ չափանիշը նման մարդիկ են…»

Առհասարակ Հայաստանում լուրջ վստահություն է նկատվում ԱԻՆ-ի նկատմամբ։ Պարզագույն կենցաղային խնդիրներից մինչև լուրջ վթարների դեպքում արագ հավաքում են հայտնի հեռախոսահամարը` 911։

Լրահոս
0