00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Տիգրան Ավինյան
Մեզ պետք է մի ընկերություն, որն իր վրա կվերցնի կոյուղու ամբողջ ցանցի պատասխանատվությունը. Տիգրան Ավինյան
11:08
10 ր
Վիկտոր Մնացականյան
Խողովակի մեջ մտցված Գետառը մի օր կարող է դուրս գալ դրանից. Վիկտոր Մնացականյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փրկարարն Ուռեկիում փրկել է խեղդվող վրացի երեխային

© Ruptly . Alexander ImedashviliТуристы на пляже в Уреки
Туристы на пляже в Уреки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակիցը Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկել է 12-ամյա վրացի տղայի կյանքը:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը պատմում է. կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30 մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ։

«Փորի վրա պառկած ափ դուրս բերեցի, ընթացքում խոսում էի հետը, սկզբում չէր խոսում, չէր շարժվում, մինչև ափ հասցրի արդեն ավելի լավ էր, չէր հասկանում ինչ է կատարվել, սկսեց խոսել»,- փրկարարի պատմածը ներկայացնում է aliq.ge կայքը:

Աշոտ Կարապետյանը 1989 թվականից է ընտրել փրկարարի գործը: Հայկական Կարմիր խաչի և «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավոր է: Ստեղծման օրվանից (1989թ.) ջոկատի 48 կամավորները մարդկային բազում կյանքեր են փրկել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: 1991 —ին «Լոռէն» առաջինների թվում էր, որ օգնության հասավ Սաչխերեի աղետալի երկրաշարժից տուժածներին:

Փորձառու փրկարարն ասում է՝ առաջին անգամ էր, որ առանց խմբի ու հանգստի ընթացքում է մարդ փրկում: Այլ բան է, որ ահազանգի հետքերով ես գնում, բայց զգացողություններն այլ են, երբ աչքիդ առաջ է տեղի ունենում.

Учения армянских спасателей в условиях землетрясения - Sputnik Արմենիա
Հայ փրկարարների օրը. վերելակում մնացած փեսացուից մինչև խորովածի ծուխ

«Մեր հոգու մեջ կա այդ զգոնությունը: Պարտադիր չէ, որ աշխատանքի մեջ լինենք: Արձակուրդի մեջ անգամ նայում ենք մեր չորս կողմը, որ օգնենք մարդկանց, ուշադիր ենք»:

Աշոտ Կարապետյանը վրաստանյան իր կոլեգաներին նշված լողափում չի տեսել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունն այս տարի ավելի քան հարյուր փրկարար է վերապատրաստել՝ սևծովյան ափերի ամենամարդաշատ հանգստավայրերում ծառայության համար: 2017-ի ամառային հանգստի սեզոնի ընթացքում Վրաստանի սևծովյան ափերին ավելի քան 250 մարդ է փրկվել, գրեթե կեսը՝ այլ երկրների քաղաքացիներ:

Վերջին երկու տարվա ընթացքում փրկվել է ավելի քան 700 մարդու կյանք:

Լրահոս
0