ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հրազդանում քաղաքացին ընկել է շենքի 5-րդ հարկից և տեղափոխվել հիվանդանոց: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից։
«11:40-ին զանգահարել են ոստիկանության բաժին և հայտնել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 94 շենքից մի կին է ընկել: Շենքի 5-րդ հարկից վայր է ընկել 1982 թվականին ծնված քաղաքացի»,- ասացին ոստիկանությունից։
Տեղեկացնենք, որ կնոջը տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։