14:26 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սպանություն Երևանում

Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

© Sputnik/ Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Սպանություն Երևանում (10)
149 0 0

Ոստիկանությունը պարզել է նախօրեին Երևանի կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության մեջ կասկածվողների ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկանների կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ երեկ` սեպտեմբերի 14-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում են երեք անձ։

«Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշենք, որՀանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14-ին, 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «AK 74» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի մեկ ատրճանակ, պարկուճներ։

թեմա:
Սպանություն Երևանում (10)

Գլխավոր թեմաներ