21:12 23 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.00
  • GBP631.07
  • EUR562.53
  • RUB7.62
Машина скорой помощи

Յոթնամյա տղան ընկել է հինգերորդ հարկի պատշգամբից

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Տվյալ պահին տղան գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Երևանում հինգերորդ հարկից յոթնամյա տղա է ընկել, նրան հիվանդանոց են հասցրել։

Ինչպես հայտնեց Sputnik Արմենիային «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, երեխան ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում։

«Երեխային միացված է արհեստական շնչառության սարքին, նա շատ ծանր վնասվածք ունի»,- ասաց նա։

Միջադեպը տեղի է ունեցել Երևանի էրեբունու շրջանում։ Այլ մանրամասները հայտնի չեն։

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։

Գլխավոր թեմաներ