19:05 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ինքնասպանություն

Արմավիրում մայրը ննջասենյակում հայտնաբերել է տղայի կախված դին

© news.bigmir
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
119 0 0

Արմավիրի մարզում ողբերգական դեպք է գրանցվել. որդու դիակը հայտնաբերել է մայրը։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն գյուղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ա.-ն է, ով իրենց տան ննջասենյակում առաստաղի մետաղալարից ժապավենով ինքնասպան է եղել:

Կայքի տեղեկություններով՝ նրան այդ վիճակում հայտնաբերել է 66-ամյա մայրը:

Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Գլխավոր թեմաներ