04:18 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Տերմինալ

Երևանում կոտրել են վճարահաշվարկային տերմինալն ու գողացել պարունակությունը

© Shamshyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Հոկտեմբերի 11–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանում. վճարահաշվարկային տերմինալից գողություն են կատարել։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 11-ին` 14։05-ի սահմանում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից գողություն են կատարել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նախնական տվյալով` տարել են 325 հազար 400 դրամ։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- հաղորդեցին ոստիկանությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։

Գլխավոր թեմաներ