04:22 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Երևան

Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. 12 ավտոմեքենա բախվել են իրար

© Sputnik/ Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով կան տուժածներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 12 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Գլխավոր թեմաներ