ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտումի-Գետափ ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 2 մարդ։ Հայտնում է Shamshyan.am կայքը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 —ը ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, մահացածները Mercedes ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Մարատ Կիրակոսյանն ու նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Կարապետյանն են ։
Nissan-ի վարորդը` Երևանի բնակիչ, 57-ամյա Արմեն Կիրակոսյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Կարեն Մամիկոնյանը տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։