06:33 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Հիվանդանոց

Հայաստան ժամանած վրացի ընկերներից մեկը դանակահարել է մյուսին

© Sputnik / Karen Yepremyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Հայաստանում վրացի երիտասարդի դանակահարման որոշ հանգամանքներ։ Երիտասարդին դանակահարել է իր հայրենակից ընկերը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Երևանում նոյեմբերի 22-ին դանակահարվել էր Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1989թ. ծնված Տ.Տվիլդիանին։

Կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի մասին ահազանգ ստանալուց հետո ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, դանակահարված երիտասարդը ճանաչվել է տուժող։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքը ստացել է Երևան քաղաքի բնակարաններից մեկում, որտեղ բնակվել է իր երեք վրացի ընկերների հետ։

Պարզվել են նաև դեպքի որոշ մանրամասներ, որոնց համաձայն, դեպքի օրը, ժամը 5։00-ի սահմաններում, գիշերային ակումբից վերադառնալուց հետո, երիտասարդներից երկուսի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ընկերը խոհանոցային դանակով հարվածել է Տ.Տվիլդիանիի կրծքավանդակին։

Վրաստանի 1997 թ. ծնված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել`դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու համար։

 

Գլխավոր թեմաներ