01:48 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
ՃՏՊ

Ողբերգական ավտովթար Սևան քաղաքում. 2 մարդ տեղում մահացել են

Stockphoto
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
115 0 0

16-ամյա ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:00-ի սահմաններում Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 38-ամյա Հովիկ Ներսիսյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած BMW մակնիշի 34 FՍ 162 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդ Հ. Ներսիսյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Հայրումյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ, 16-ամյա Արման Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Վիրավոր Ա. Ներսիսյանը վարորդ Հ, Ներսիսյանի տղան է, նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

 

Գլխավոր թեմաներ