22:19 18 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Կործանված ԱՆ– 148 օդանավը

Կործանված ԱՆ- 148 օդանավի ուղևորների մեջ մեկ երեխա է եղել

© Sputnik/ Виталий Аньков
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
162202

Ընկած օդանավը հայտնաբերել են վերևից Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում գտնվող դաշտում։ Փրկարարները հայտնաբերել են զոհված ուղևորների դիակները։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Մերձմոսկովյան շրջանում կործանված օդանավի երկու զոհված ուղևորների դիակների մասնատված հատվածները հայտնաբերվել են դեպքի վայրում ։

Օդանավում 65 ուղևոր է եղել և 6 հոգի էլ ինքնաթիռի անձնակազմից։ Առայժմ չի հստակեցվում զոհերի իրական թիվը։

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ օդանավում գտնվողները փրկվելու որևէ հնարավորություն չեն ունեցել։

ՌԻԱ Նովոստի գործակալության աղբյուրի տեղեկացմամբ` օդանավում մեկ երեխա է եղել։

Ողբերգական պատահարի վայրում փրկարարներն արդեն երկու մասնատված դիակներ են հայտնաբերել։ Որոնողական աշխատանքներին խանգարում է այն, որ դաշտը, որտեղ վթարվել է օդանավը, դժվարամատչելի է, և անհրաժեշտ տեխնիկան ու մեքենանաերը չեն կարողանում դեպքի վայր հասնել։ Փրկարարները ստիպված են ոտքով գնալ այնտեղ։

Փրկարարներով երկու ՄԻ-8 ուղղաթիռներն արդեն դուրս են եկել Չկալովի և Մյաչկովոյի օդանավակայաններից և շարժվում են դեպի օդանավի կործանման վայրը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից չվերթ իրականացնող «Սարատովյան ավիաընկերությանը» պատկանող Ան–148 ինքնաթիռը անսպասելի կորել է ռադարների տեսադաշտից։ Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Օրսկ։

След самолета Ан-148-100В авиакомпании Саратовские авиалинии
Կործանված ԱՆ– 148 օդանավի հետագիծը
«Դոմոդեդովո» օդանավակայանից այն դուրս է եկել 14։21, բայց թռիչքից 7 րոպե անց կորել է ռադարների տեսադաշտից։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություն չկա։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս պահին ճշտում են` արդյոք ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են, թե ոչ։

Գլխավոր թեմաներ