20:45 20 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Ոստիկան

Հայաստանում կեղծ ոստիկանը կազակի գրքույկով խաբել ու կողոպտել է զբոսաշրջիկներին

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
31901

Կեղծ ոստիկանը, ով զբոսաշրջիկներից գումար է կորզել, ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Աննա Օհանջանյանը, ով հայտնել է, որ իր կազմակերպության տուրիստներն այժմ գտնվում են Խոր Վիրապում, որտեղ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի, ներկայացել որպես ոստիկանության ծառայողներ ու խուզարկության են ենթարկել նրանց՝ վերցնելով հեռախոսներն ու գումարները։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Խոր Վիրապ են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային բաժանմունքի աշխատակիցները, որտեղ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի բնակիչ, 27-ամյա Ջոն Ալմաջարը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Խոր Վիրապ եկեղեցու տարածքում իրեն է մոտեցել իրեն անծանոթ մի երիտասարդ, ով ներկայացել է, որ ինքը Ոստիկանության աշխատակից է, պահանջել է իր մոտ եղած իր փաստաթղթերը, իսկ հետո նրանից վերցրել է 1200 Արաբական Միացյալ Էմիրությունների դրհամ, 100 ԱՄՆ դոլար և 10 հազար դրամ։

Նրան հաջողվել է այդ անծանոթից գումարի մի մասը վերցնել, սակայն վերջինը դիմել է փախուստի։ Նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ կողոպուտ կատարողը Ա. Դոդորյանն է, ով Ջ. Ալմաջարին ցույց է տվել Հայ-ռուսական-կազակական միավորման վկայական։ Կարճ ժամանակ անց ոստիկանները հայտնաբերել են կեղծ ոստիկանին և բերման ենթարկել Ոստիկանության Արարատի բաժին։

Պարզվել է նաև, որ նա նմանատիպ կողոպուտ է կատարել նաև Ֆիլիպինների Հանրապետության քաղաքացի, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում բնակվող, 34-ամյա Մարկ Լի Ալկարդենի նկատմամբ։ Նույն եկեղեցու տարածքում ներկայանալով որպես Ոստիկանության աշխատակից՝ նրանից հափշտակել է Արաբական Միացյալ Էմիրությունների 1000 դրհամ, 9000 դրամ և որոշ չափի ԱՄՆ դոլար։ Խուզարկությամբ Ա. Դոդորյանի մոտ հայտնաբերվել է Արաբական Միացյալ Էմիրությունների 300 դրհամ։

Ոստիկաններին ահազանգած Ա. Օհանջանյանը «Դելի Տուր» ՍՊԸ-ի տնօրենն է, տուժածներից Ջոն Ալմաջարը աշխատում է «Դուբայ-Ֆրանցիսկո» ռեստորանում՝ որպես հաշվապահ, իսկ Մարկ Լի Ալկարդենն աշխատում է Դուբայում գործող «ՀԱՅԱԹ» ռեստորանային համալիրում՝ որպես մենեջեր։

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչի որոշմամբ 39-ամյա Արտյոմ Դոդորյանը ձերբակալվել է։

Գլխավոր թեմաներ