ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը թմրանյութ է հայտնաբերել «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Բանտի ղեկավարությունը օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փետրվարի 5-ին նշված «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մտնելուց առաջ բուժսպասարկման բաժնի 3-րդ կարգի մասնագետ, Արդարադատության ավագ սերժանտ Կ. Գևորգյանին հրավիրել են հիմնարկի վարչական մասնաշենքի համապատասխան բաժնի աշխատասենյակ և խուզարկել։
Նրան պատկանող «Պառլամենտ» գրառումով ծխախոտի տուփի միջից փայլաթիթեղի հետևի մասում թաքցված՝ հայտնաբերվել է 1 հատ «Վիվասել ՄՏՍ» բաժանորդային քարտ։
Նրա ներքնազգեստի գոտկատեղի հատվածում հայտնաբերվել է նաև 189 գրամ 345 հատ դեղին գույնի պարկուճ դեղահաբ։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել, իսկ ավագ սերժանտին բաց են թողել։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։