22:31 24 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Կործանված օդանավի բեկորները

Կործանված օդանավում էր նաև հայտնի թուրք գործարարի աղջիկը, նա շտապում էր սեփական հարսանիքին

© Sputnik / Рафаэль Даминов
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
190520

Պարզվում է, աղջիկն ԱՄԷ-ից Թուրքիա էր վերադառնում սեփական հարսանիքին ներկա լինելու համար: Օդանավում նրա հետ էին իր յոթ ընկերները, որոնք պետք է մասնակցեին հարսանիքին:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Այսօր Իրանում կործանված թուրքական օդանավի զոհերը տասնմեկ հոգի են՝ ութ ուղևորները և անձնակազմի երեք ներկայացուցիչները: Այդպես են հաղորդում իրանական և թուրքական լրատվամիջոցները:

Հանրայնացված մանրամասների համաձայն՝ վթարի ենթարկված օդանավը՝ Bombardier Challenger 600-ը, պատկանում էր հայտնի թուրք գործարար, Başaran ներդրումային հոլդինգի ղեկավար Հուսեյն Բաշարանին: Հրապարակումների համաձայն՝ օդանավում գործարարի դուստրը՝ Մինա Բաշարանը և նրա յոթ ընկերներն են եղել:

Նախքան օդանավ նստելը՝ աղջիկն Instagram-ի իր էջում ընկերների հետ լուսանկար է հրապարակել՝ աղջիկների խնջույքից: Պարզվում է, նա պատրաստվում էր ամուսնանալ, և այսօր ԱՄԷ-ից Թուրքիա էր վերադառնում սեփական հարսանիքին ներկա լինելու համար: Նա ԱՄԷ էր մեկնել ընկերուհիների հետ նախահարսանեկան խնջույք կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ օդանավն անհետացել էր ռադարների տեսադաշտից այսօր ժամը 17:50-ի սահմաններում՝ Երևանի ժամանակով:

Նախնական տվյալներով՝ վթարման պատճառը շարժիչի անսարքություններն էին: Ականատեսները պատմել են, որ օդանավը այրվել է օդում՝ նախքան վայր ընկնելը:

Ինչպես տեղեկացնում է ISNA գործակալությունը, Bombardier Challenger 600-ի բեկորներն ընկել էին Շահրե Կորդ քաղաքից ոչ հեռու:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Օդանավը թռչում էր Շարջա-Ստամբուլ ուղղությամբ:

Գլխավոր թեմաներ