18:36 18 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
ՃՏՊ Սյունիքում

Լոռու մարզում ՈՒԱԶ-ը կողաշրջվել և ընկել է գետը, կա մեկ զոհ

© Shamshyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Մեքենայում չորս ուղևոր է եղել։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ըստ shamshyan.com կայքի` ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ 22-ամյան Արեն Սահինյանը իրենց գյուղում ՈՒԱԶ 469 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և կոտրելով դրանք` կողաշրջված վիճակում ընկել գետը:

Ըստ կայքի տեղեկության` վթարի հետևանքով վարորդ Ա. Սահինյանը, ուղևորներ` Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչ 22-ամյա Ռոման Միրզոյանը, նրա համագյուղացիներ 22-ամյա Արթուր Թաթոսյանը, 21-ամյա Ալիկ Աբրահամյանը և 22-ամյա Լևոն Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ըստ նախնական տեղեկությունների` հիվանդանոց տեղափոխված Լ. Առաքելյանը մահացել է:

Ըստ թեմայի

Ավտովթար Վանաձորում. վիրավորներից մեկն ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից է
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Ավտովթար Արագածոտնում. Վրաստանի քաղաքացուն հիվանդանոց է տեղափոխել ոստիկանը
Ողբերգական ավտովթար Գյումրիում

Գլխավոր թեմաներ