17:06 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Գրիգոր Լուսավորիչ

Դանակահարություն Երևանում. 2 երիտասարդի հիվանդանոց են տեղափոխել

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (486)
104 0 0

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել ավտոլվացման կետից, ոստիկանները փնտրում են 20 տարեկան կասկածյալին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ավտոլվացման կետում դանակահարված երիտասարդներն այժմ հիվանդանոցում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի` ապրիլի 9-ին, ժամը 01։30-ի սահմաններում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 23 տարեկան Ռազմիկ Գրիգորյանն ու 22 տարեկան Սեդրակ Մանուկյանը։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ադոնցի փողոցում գործող ավտոլվացման կետից։ Ոստիկաններն ու քննիչներն այժմ որոնում են կասկածյալին` 20 տարեկան Արգիշտի Սարգսյանին։

Հիվանդանոց մեկնած հետաքննիչին հայտնել են, որ դանակահարված երիտասարդներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (486)

Գլխավոր թեմաներ