01:45 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Հիվանդանոց

Նուբարաշենում մարդիկ են թունավորվել, 5-ից չորսը երեխաներ են

© Sputnik / asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (486)
68 0 0

Թունավորվածներին տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Նուբարաշեն տներից մեկում մարդիկ են թունավորվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 9-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղամասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7.30-ին` նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված Վահագն Խ.-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, նշված հասցեում նրանք թունավորվել են գազի արտահոսքից:

Կատարվում է քննություն:

 

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (486)

Գլխավոր թեմաներ