15:25 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Հիվանդանոց

Դժբախտ պատահար Ստեփանակերտում. նույն ընտանիքից 3 անձ մահացել են, կան տուժածներ

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (428)
242 0 0

Նախնական տվյալներով` մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դժբախտ պատահարի պատճառով նույն ընտանիքից 3 մարդ է մահացել։ Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած:

Ժամը 13:36-ին հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելով՝ պարզվել են, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը դժբախտ պատահարի հետևանքով մահացել են:

ԶԼՄ–ների տվյալներով` մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն է եղել։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (428)

Գլխավոր թեմաներ