08:14 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.80
  • GBP637.73
  • EUR562.73
  • RUB7.73
ՀՀ ոստիկանություն

Վանաձորում ավազակային հարձակման արդյունքում գողացել են 400 դրամ

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Վանաձորի պետական բժշկական քոլեջում հարձակվողները կապել են գիշերային պահակին։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Վանաձորի պետական բժշկական քոլեջում ավազակային հարձակում է տեղի ունեցել։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին, ժամը 01։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ զինված դանակով և ատրճանակով, դեռևս չպարզված հանգամանքներում մուտք են գործել Վանաձորի պետական բժշկական քոլեջի վարչական շենք։

Նրանք այնտեղ կապել են գիշերային պահակ՝ 83-ամյա Լենդրուշ Գ.-ին, որից հետո կոտրել են ֆիզիկական պատրաստվածության ղեկավարի, զինղեկի, ռազմագիտության, հաշվապահության և տնօրենի աշխատասենյակի դռները, տակնուվրա արել այն և գողացել ընդամենը 400 դրամ։

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ։

Գլխավոր թեմաներ