14:23 19 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Бензоколонка

Մարդատար ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, երեք տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Փրկարարներին հաջողվել է կանխել լցակայանից արտահոսած բենզինի բռնկումը:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Այսօր ժամը 21:01-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Ջանիբեկյան 65 հասցեի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է «CPS» բենզալցակայանի կրպակին: Ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և բենզալցակայանի աշխատակիցը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Լցակայանից արտահոսած բենզինի բռնկումը կանխելու նպատակով փրկարարներն այն պատել են փրփրահեղուկով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Ըստ թեմայի

Սևանի մոտ ողբերգական ավարտով վթար է տեղի ունեցել. երիտասարդ տղա է մահացել
Ավտոբուսի ուղևորներն այրվել են. խոշոր վթար Թուրքիայում. լուսանկարներ
Ողբերգական վթար Երևանում. մեքենան ընկել է ձորակը
«Ճվճըվ Արոյի» որդու նախկին «հերոսությունները». մարիխուանայից մինչև մահվան ելքով վթար

Գլխավոր թեմաներ