01:15 22 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Ոստիկանություն

Այրել են Կողբ գյուղի «Բիլիարդ» բար-սրճարանը. դիտավորությո՞ւն է

© Sputnik / Asatur Yesayants
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Ոստիկանություն է ներկայացել սրճարանի տերը և հայտնել, որ այն հրկիզել են։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 16-ին, ժամը 10:30-ի սահմաններում Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ 57-ամյա Դավիթ Թանդիլյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ներկայանալով, հայտնել է, որ ապրիլի 15-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում հրկիզել են Կողբ գյուղի 22-րդ փողոցում գտնվող իր «Բիլիարդ» բար-սրճարանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են վնասի չափն ու դեպքի հանգամանքները:

Կայքի տեղեկություններով՝ «Բիլիարդ» բար-սրճարանը հաշվառված է «Ջուլիետա Բեգլարյան» ԱՁ-ի անունով:

Գլխավոր թեմաներ