03:52 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Հաղթանակի կամուրջ

Երևանում փրկարարը, բժիշկն ու ոստիկանը կանխել են ինքնասպանության փորձը

© Sputnik / Tigran Hakobyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

55 տարեկան տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել, բայց հետո փոխել է մտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, փրկարար ծառայության հոգեբանը և Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։

Փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, ընթացքում էլ նրա հետ հոգեբանական զրույց է անցկացրել փրկարար հոգեբանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։

Պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբիկ Վ.-ն է, ում տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գլխավոր թեմաներ