10:13 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Գյումրի

Նոր մանրամասներ Գյումրու կրակոցներից. մահացածները հորեղբոր տղաներ են

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (152)
221920

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մանրամասներ հայտնեց Գյումրիում հնչած կրակոցների և զոհերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Գյումրիում սպանվածները հորեղբոր տղաներ են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Նրա խոսքով` ՀՀ ոստիկանությունն ահազանգ է ստացել բժշկական կենտրոնից:

«Անմիջապես օպերատիվ խումբը պարզել է դեպքի վայրը։ Այժմ Գյումրու Մյասնիկյան փողոցում օպերատիվ խումբը կատարում է անհրաժեշտ քննչական գործողություններ»,- ասաց նա

Գլխավոր դատախազի խոսքով` հարուցվել է քրեական գործ, այս պահին կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքներ՝ հանգամանքները և մեղավորին կամ մեղավորներին բացահայտելու ուղղությամբ։

Сотрудники полиции на месте преступления, Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ոստիկաններն ու քննիչները հանցագործության վայրում

Նշենք, որ մայիսի 17-ին հրազենային վնասվածքներից մահացել են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան և Թելման Կարապետյանները։

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (152)

Գլխավոր թեմաներ