13:50 24 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP629.86
  • EUR550.92
  • RUB7.33
Հայկ Մարության

Կարգին Հայկոն փրկեց ինքնասպանության փորձ անող տղամարդուն

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
47462

Դերասանն ու ինքնասպանության փորձ անող տղամարդը երկար զրուցեցին, և այդ զրույցը դրական ավարտ ունեցավ։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայտնի դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, քիչ առաջ կարողացավ կամրջի եզրին կանգնած տղամարդուն համոզել, որ հրաժարվի նետվելու մտադրությունից։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Տղամարդն անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել։

Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության. այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր, և նրանք իրար հետ հեռացան կամրջի տարածքից:

Գլխավոր թեմաներ