10:15 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Ոչխարների հոտ

Գեղարքունիքում գայլի բաժին են դարձել տասնյակ ոչխարներ, ևս 30–ը կորել են

© Sputnik / Murad Orujov
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Պատկան մարմինները ճշտում են գայլերի տված վնասի չափը։

ԵՐԵՎԱՆ, 18 Մայիս — Sputnik. որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի մոտակայքում  գայլերի ոհմակը ոչխարների հոտ է հոշոտել։

ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 18-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Չամռլու» կոչվող սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս.թ. մայիսի 17-ին գայլերը հոշոտել են 14, վնասել` 25 ոչխար: 31 ոչխար էլ կորել է:

Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներին:

Դեպքի վայր է ժամանել Կարճաղբյուրի համայնքապետարանի հանձնաժողովը՝ վնասի չափի ճշգրտում իրականացնելու համար:

Գլխավոր թեմաներ