03:45 22 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.76
  • GBP618.95
  • EUR556.14
  • RUB7.17
ԱՄՆ, ոստիկանություն

Կալիֆոռնիայում հայ ոստիկանին դատում են մաֆիայի հետ կապ ունենալու համար

CC BY 2.0 / Chris Yarzab / LAPD North Hills Burglary Investigation
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Գլենդելի ոստիկանության նախկին մամուլի քարտուղարը, այժմ ոստիկանության վետերանը կդատապարտվի 5 տարվա ազատազրկման։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Կալիֆոռնիայում մեղադրանքներ են ներկայացվել Գլենդելի ոստիկանության աշխատակից Ջոն Սարո Բալյանին մութ գործերի մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է Los Angeles Times-ը։

Քննիչները պարզել են, որ Բալյանը գումարի դիմաց իր համախոհներին նախազգուշացրել է ոստիկանության գործողությունների մասին, կապի համար կիրառել է մեկանգամյա օգտագործման բջջային հեռախոսներ։ Նրա պատճառով հատուկ հետախուզության մեջ գտնվող հանցագործը մեկ ամիս խուսափել է իրավապահ ուժերից։

Նա նաև գանգստերների համար «լվացել է» գողացված մեքենաները, որոնք հետո վաճառվել են արտասահմանում։ Դրանից Բալյանն իր բաժինն է ունեցել։

Բացի այդ, Բալյանը մասնավոր դետեկտիվի ոչ օրինական ծառայություններ է տրամադրել, նրան վճարել են, որպեսզի հետևի անհրաժեշտ մարդկանց։

Հետաքննությունների դաշնային բյուրոն նրա «քաջագործությունները» բացահայտել է «եվրասիական կազմակերպված հանցավորության հարցերի աշխատանքային խմբի» միջոցով, որն ուսումնասիրել է հայկական մաֆիայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետ։

Ջոն Բալյանը ժամանակին եղել է Գլենդելի ոստիկանության մամուլի քարտուղարը, իսկ հիմա տեղի ԶԼՄ-ների հաշվարկով` նրան սպառնում է մոտ 5 տարվա ազատազրկում, դա կախված է դատարանի որոշումից։

Գլխավոր թեմաներ