13:32 22 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.20
  • GBP632.02
  • EUR555.40
  • RUB7.55
Վթար

Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

© Photo: official site of the MES of RA
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Երևանում տեղի ունեցած վթարի պատճառով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Երևան քաղաքի Նուբարաշենի փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին։ Ծառը շրջվել է ավտոմեքենայի և երթևեկելի հատվածի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը` նշելով, որ վթարի մասին ահազանգը ստացել է «911» ծառայությունը։

Դեպքի վայր մեկնած փրկարար խումբը պարզել է, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան վարել է 27-ամյա Ս. Ե-ն։ Նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ծառը երթևեկելի գոտուց:

Գլխավոր թեմաներ