19:37 22 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Ոստիկան

Ջավախքի հայաբնակ գյուղում մարդկանց են սպանել. ովքե՞ր են նրանք

© Sputnik / Levan Avlabreli
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
404 0 0

Սպանվածները հայե՞ր են, թե՞ ոչ։ Sputnik Արմենիան այս հարցի պատասխանը ստացել է Վրաստանում Հայաստանի դեսպանատնից։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը սպանություն է տեղի ունեցել Վրաստանի հայաբնակ Նինոծմինդա վարչական շրջանի Սաթխա գյուղում։ Վրաստանում Հայաստանի դեսպանատնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սպանվածների մեջ հայեր չկան։

«Ազգությամբ ռուսներ են, որոնք վերջին մի քանի տարիներին աշխատում էին Ջավախքում»,- հայտնեցին դեսպանատնից։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն` սպանության կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։

Նախարարությունը հայտնել է նաև, որ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` սպանությունը:

թեգերը:
Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ