15:15 17 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Ջուխտակ վանք

Ջուխտակ վանք տանող անտառում կորած 21-ամյա քաղաքացուն գտել են

© Sputnik / Aram Nersesyan
Պատահարներ
Ստանալ կարճ հղումը
Վթարներ, պատահարներ, սպանություններ (625)
165 0 0

Մոլորված երիտասարդը, բարեբախտաբար, անվնաս է:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի-Sputnik. Դիլիջանի մոտակայքի Ջուխտակ վանքի տարածքում երեկ կորած 21-ամյա քաղաքացուն այսօր առավոտյան գտել են:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 11-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել է Տավուշի մարզի Ջուխտակ վանքի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:

Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

Օգոստոսի 12-ին, ժամը 07:05-ին դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 07:35-ին փրկարարները «Ջուխտակ վանք»-ի մոտակայքում անվնաս գտել են Ռ. Մ.-ին (1997թ.):

 

թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (625)

Ըստ թեմայի

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ՊՆ երիտասարդ մայորը տեղում մահացել է
Դանակահարություն Լոռու մարզում. 34–ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց
Լոռու մարզի գյուղերից մեկում ծառից կախված գտել են 67 տարեկան տղամարդու դի
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ